Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

ՀԱՎԱՔՆԵՐ

Հոկտեմբերի 23-ից 27-ը 2-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Շ. Խաչատրյանի գլխավորությամբ անցկացվել է զորամիավորման և ենթակա զորամասերի թիկունքային ծառայության ենթասպայական կազմի հետ հրամանատարական հավաքներ: Հոկտեմբերի 27-ին գնդապետ Շ. Խաչատրյանը ամփոփել է հրամանատարական հավաքների արդյունքները:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25-ից 27-ը 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Գ. Հակոբյանի և զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գրիգորյանի գլխավորությամբ դիվիզիոնի հետ անցկացվել է Դ-30 մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Դիվիզիոնի ստուգողական պարապմունքը գնահատվել է «լավ»:

ԽԱՂԱՂԱՊԱՀ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԱՆՔԱԿՏԵԼԻ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2018» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2018» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրա նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Եկատերինբուրգ կմեկնի ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

ՀԱՊԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԱԶՄԱՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Մարար» ռազմամարտավարական խաղերի մասնակիցներին: