Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ



ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳՀոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ  մատուցվել է Սուրբ պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: Պատարագի արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը,  ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ռազմական ոստիկանության անձնակազմը և ժամկետային զինծառայողները:

Սուրբ պատարագի ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ նվիրյալ ծառայության և քրիստոնեական վարք ու բարքի համար ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի կողմից արժանացել են օրհնության գրերի:

Խորագիր՝ Նորություններ


15/10/2018