Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԻՏԱԼԻԱ



ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԻՏԱԼԻԱՀոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի   հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով Իտալիայում էր:

Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են բրիֆինգներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԻՏԱԼԻԱՀՀ ՊՆ պատվիրակությունն իր հերթին իտալական կողմին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի   հրամանատարաշտաբային ֆակուլտետի և պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գործունեության վերաբերյալ:

Քննարկվել են նաև երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


15/10/2018