Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՄՆ Սենատը ուշացումով հաստատել է 2011 ֆինանսական տարվա ռազմական բյուջեն: Ֆինանսական տարին այս երկրում սկսվում է հոկտեմբերի մեկին և ավարտվում է մյուս տարվա սեպտեմբերի երեսունին: Ուշացումը կապված էր ռազմական ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ, օրինագծում մի շարք փոփոխություններ մտցվեցին: Մինչ այժմ զինված ուժերի ֆինանսավորումը կատարվում էր նախորդ տարվա ռազմական բյուջեի սխեմայի համաձայն: Նոր բյուջեն կազմել է 672 միլիարդ դոլար, որից 158 միլիարդը կուղղվի Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների անցկացմանը:

RQ-4 Global Hawk

Հարավային Կորեայի կառավարությունը որոշել է արագացնել հետախուզական անօդաչու թռչող ապարատների և նոր սերնդի կործանիչների գնման գործընթացը: Պաշտպանության նախարարի խոսքով, դրա նպատակը ԿԺԴՀ կողմից աճող վտանգի պայմաններում երկրի ռազմական ներուժի ամրապնդումն է: Ավելի վաղ Հարավային Կորեան հայտարարել էր 2015 թ. ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչու ապարատների գնման, ինչպես նաև անտեսանելիության տեխնոլոգիայով պատրաստված շուրջ վեց տասնյակ կործանիչների խմբաքանակ պատվիրելու ծրագրերի մասին:

ՀԱԿԱՀՐԹԻՌԻ ՀԱՋՈՂ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

Հնդկաստանում նոր հակաբալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է իրականացվել: Բալիստիկ հրթիռի մեկնարկից մի քանի րոպե հետո արձակվել է հակահրթիռը: Այն մինչև 5,2 հազար կմ/ժ արագություն է հավաքել և դիպուկ խոցել թիրախը 16 կմ բարձրության վրա: Հնդկաստանը նախատեսում է ստեղծել հակահրթիռային պաշտպանության համակարգ և պարբերաբար դրա բաղադրիչների փորձարկումներ է իրականացնում:

Japan stealth

Ճապոնիայում նախատեսում են 2014 թ. սկսել անտեսանելիության տեխնոլոգիայով պատրաստված սեփական արտադրության ինքնաթիռի փորձարկումները: 2009թ. Սկսած՝ ճապոնացիները ծրագրի վրա ծախսել են 473 միլիոն դոլար: Որոշումը պայմանավորված է ԱՄՆ կոնգրեսականների կողմից ընդունված՝ տվյալ ոլորտի նորագույն տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներով, թեև պետք է նշել, որ Ճապոնիայի պաշտպանական քաղաքականության իրականացումը մեծապես հենվում է ԱՄՆ հետ ռազմական համագործակցության վրա:

ՍՏՈՐՋՐՅԱ ՓՐԿԱՐԱՐՆԵՐ

«Ֆրանս Պրեսս» գործակալությունը հայտնել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Նորվեգիան ստեղծել են վթարված սուզանավերի փրկարարական համակարգեր: Աշխատանքների վրա ծախսվել է 70 միլիոն դոլար: Համակարգը ներառում է ավտոնոմ ստորջրյա ապարատ և փոքր սուզանավ: Առաջինն օգտագործվում է նավը գտնելու համար, իսկ երկրորդը քարշակի դեր է կատարում: Ըստ NSRS-ի (ՆԱՏՕ-ի սուզանավերի փրկարարական համակարգ)՝ նախատեսվում է օգնություն տրամադրել աղետի ազդանշանը ստանալուց հետո 72 ժամվա ընթացքում փրկարարական օպերացիաները հնարավոր կլինի իրականացնել մինչև 600 մետր խորության վրա:

Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը կստանան գերհեռահար նոր ռեակտիվ հրանետներ: Դրանցով հնարավոր կլինի խոցել հակառակորդի կենդանի ուժը թաքստոցում և թույլ պաշտպանված զրահամեքենայում մինչև 1,7 կմ հեռավորության վրա: Դիպուկ խոցել հնարավոր էր 800 մետրից:

ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

Ռուսաստանում մարտական հերթապահության է անցել ՌՍ-24 Յարս ռազմավարական հրթիռների շարժական համակարգերով համալրված առաջին գունդը: Համակարգերն աստիճանաբար կփոխարինեն ՌՍ-18 և ՌՍ-20 դասի հրթիռներին: Նախատեսվում է, որ հնացած մոդելները փոխարինելուց հետո Յարս և Տոպոլ-Մ հրթիռները կկազմեն Ռուսաստանի ռազմավարական նշանակության զորքերի հարվածային հիմքը: