Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱԳԱՆ ԲԻՈՎԱՌԵԼԻՔԻՆՆ Է



ԱՄՆ օդուժը Lockheed Martin F-22 Raptor կործանիչի փորձարկում է իրականացրել, որի ընթացքում ինքնաթիռի վառելիքի բաքերը լիցքավորվել են բիովառելիքով: Ինքնաթիռը կարողացել է հաղթահարել ձայնի արագությունը: Փորձարկումների ծրագիրը ներառում է տարբեր գործողություններ` շարժիչի անջատում- միացում, ինքնաթիռի կառավարում տարբեր ռեժիմների, արագության, բարձրության պայմաններում:
Այժմ ԱՄՆ օդուժը սովորական վառելիքի օգտագործման ծավալները երկու անգամ կրճատելու ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում փորձարկումներն ավարտելուց հետո բոլոր ինքնաթիռները բիովառելիք օգտագործելու հավաստագիր կստանան: Ներկայումս զինվորականները բիովառելիքի ստացման մի քանի եղանակ են քննարկում` բուսական, ածուխից և կենդանական յուղից: Առայժմ նախապատվությունը տրվում է բուսական տարբերակին, քանի որ օգտագործվող բուսատեսակի համար զգալի ֆինանսական միջոցներ և աճեցման հատուկ պայմաններ հարկավոր չեն, իսկ թափոնները կարելի է կիրառել անասնապահության մեջ՝ որպես կերային հավելում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


24/03/2011