Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ



8. Dassault Rafale

Հիմնական մարտավարատեխնիկական տվյալներ

Երկիր Ֆրանսիա
Տեսակ մարտավարական բազմաֆունկցիոնալ
կործանիչ
Ընկերությունը Dassault aviation
Առաջին թռիչքը 1986թ.
Երկարությունը 15.27 մ
Թեւերի բացվածքը 10.80 մ
Բարձրությունը 5.34 մ
Թռիչքի առավելագույն
արագությունը 2130 կմ/ժ
Թռիչքային քաշը 25000 կգ
Թռիչքի առաստաղը 18000 մ
Թռիչքի հեռավորությունը 1800 կմ
Մարտական բեռնվածքի
քաշը 6000-7000 կգ
Անձնակազմը 1-2 մարդ

Չորրորդ սերնդի ֆրանսիական բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը ստեղծվել է Dassault aviation ընկերության կողմից՝ ACX (Advanced Combat Experimental) ծրագրի շրջանակներում, նոր տեխնոլոգիաներ կիրառելու միջոցով և իր ունակություններով առավել մոտ է հինգերորդ սերնդի կործանիչներին: Այն եկել է փոխարինելու Ֆրանսիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերում գտնվող «Mirage Ֆ-1», «Սուպեր Էտանդեր, Ֆ-8», իսկ հետագայում նաև «Միրաժ-2000» կործանիչներին: Ունի բավականին կատարելագործված ռադիոլակացիոն համակարգ, նոր էլեկտրոնային սարքավորումներ, ստեղծվել է «բադ» սխեմայով, ունի հիանալի թռիչքատեխնիկական հնարավորություններ:
Rafale-ում օգտագործված են ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ: Ինքնաթիռն ունի նաև իր երկտեղանի տարբերակը, որը կոչվում է Rafale B: Այս կործանիչի ստեղծմամբ Ֆրանսիան ապացուցեց, որ ավիաշինության ասպարեզում մնում է առաջատար դիրքերում: 2007թ. ինքնաթիռը կիրառվել է Աֆղանստանում, սակայն ոչ իր իսկական նշանակությամբ:
Հարց է ծագում` ինչո՞ւ է Rafale-ը մեր դասակարգմամբ 8-րդ հորիզոնականում, եթե այն առավել մոտ է հինգերորդ սերնդի կործանիչներին: Այստեղ դեր են խաղում կործանիչի դասական հատկանիշները, որոնցով այն զիջում է իր եվրոպական մրցակցին:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #10 (875) 16.03.2011 – 23.03.2011, Ռազմական


24/03/2011