Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄԻՆՍԿ

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գխխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-ից 10-ը պաշտոնական այցով մեկնել է Մինսկ:

ԱՆԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հոկտեմբերի 8-ից 10-ը կապի զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորությամբ անցկացվում է ԶՈՒ վարչությունների, առանձին բաժինների կենտրոնական ենթակայության զորամասերի կապի պետերի հետ հրամանատարական հավաքներ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Տարբեր մարտատեսակներում խնդիրների լուծման, վճռական գործողույթունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը ստուգելու, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկությունների ձևավորման նպատակով հոկտեմբերի 8-ից 13-ը «Բաղրամյան» զորավարժադաշտում Զ(ու)ՄԽ հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ մեկնարկվել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը:

ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՈՐՈՆՈՒՄ-2018» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 5-ին ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ Ղազախստանի Հանրապետության տարածքում անցկացված «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հոկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում Կիևում մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կազմակերպած «Անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման, նրանց ընտանիքների անդամներին աջակցության տրամադրման հարցերով» միջազգային համաժողովին:

«ՈՐՈՆՈՒՄ-2018»

Հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում անցկացվող «Որոնում-2018» համատեղ մարտավարա-մասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական ​​կիրառման փուլը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին: