Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ



ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆՀոկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում Կիևում մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կազմակերպած «Անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման, նրանց ընտանիքների անդամներին աջակցության տրամադրման հարցերով» միջազգային համաժողովին:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆՀամաժողովին մասնակցում են տարբեր երկրների պետական կառավարման, միջազգային և առաջատար հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Միջոցառման նպատակը անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման և վերջիններիս ընտանիքների անդամների աջակցման ուղղությամբ գործող մեխանիզմների ու միջազգային առաջավոր փորձի ներկայացման, ինչպես նաև մասնակիցների միջև կարծիքների փոխանակման հարթակ ստեղծելն է:

Խորագիր՝ Նորություններ


05/10/2018