Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

Մարտի 7-ին զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և 3-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Վանանդ քահանա Անդրեասյանի ձեռամբ սպայական ու ենթասպայական կազմին շնորհվեց «Աշոտ Երկաթի Խաչ» սուրբ նշանի փոքրիկ կրկնօրինակները՝ որպես կրծքանշան:

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մարտի 7-ին 4-րդ զորամիավորումում տոնական մթնոլորտ էր: Կանանց միջազգային տոնի կապակցությամբ զորամասի դահլիճում հանդիսություն էր կազմակերպվել: Ներկա էին կին զինծառայողներն ու ծառայողները:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄԷ-Ի ԴԵՍՊԱՆԻՆ

Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին:

ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մարտի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում շարունակվում է մարտական պատրաստության գործընթացը: Հրաձգարանում բացազատվել են ուսումնական տեղամասեր: Ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվում են կրակային պատրաստության պարապմունքներ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՎԱՇՏԵՐԻ, ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

Մասնագիտական հմտություններն ու կարողություններն ամրապնդելու և կատարելագործելու նպատակով մարտի 6-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվել են վաշտերի, մարտկոցների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Հավաքների ընթացքում անցկացվել են նաև կրակային և մարտավարական պատրաստության ցուցադրական պարապմունքներ:

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Զինված ուժերում մարտական պատրաստության գործում ֆիզիկական պատ­­րաստության և սպորտի նշանակությունը կարեւորելու, զորամասերում ռազ­մակիրառական մարզաձևերը զարգացնելու եւ լավագույն մարզիկներին ի հայտ բերելու նպատակով 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում փետրվարի 28-ից անցկացվում է «Խաղաղության մարտիկ» համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը: