Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՊԱՀԵԼ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ-ՏՈՒՆԸ

Սահմանամերձ զորամասի շարահրապարակից, ինչպես ափի մեջ, երևում է մոտակա բնակավայրը. սա կարծես հատուկ հիշեցում լինի նրանց, ովքեր պաշտպանում են հայրենի եզերքը: Մարտական ուղի անցած զորամասը սահման է հսկում, իսկ այսօր էլ նորակոչիկների հերթական կազմի երդման արարողությունն է:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 60

Եկեք շրջենք մեր հայրենիքի սահմաններով, մեր աշխարհագրական գիտելիքները հարստացնենք նոր տեղանուններով: Համակվենք խրամատներով գոտեվորված մեր Երկրի հերոսական թրթիռներով: Շրջենք հայ ժողովրդի արժանապատվության ակունքներից ծնված տղերքի արյան արահետներով եւ փորձենք ճանաչել նրան, ում այսօր ունենք որպես Հայոց ազգային բանակի առաջնորդ:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

3-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում մոտոհրաձգային ստորաբաժանումների զինվորների մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք մարտական հրաձգությամբ (ՀՄՄ-1-ից): Պարապմունքի ընթացքում զինվորները կատարել են նաեւ երթեր մարտական մեքենաներով, տեղից և շարժման ընթացքից կատարել հրաձգություն նախապես տեղադրված թիրախների վրա:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

Զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության, նրանց պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության եւ դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանն ստուգելու նպատակով փետրվարի 26-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի ընթացքում ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

ՀՕՊ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 25-ից մարտի 1-ը Տվերում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ և ռազմաօդային ուժերի հրամանատարության հակաօդային պաշտպանության ոլորտի մասնագետների հավաքներին:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դերծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը: