Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է փետրվարի 28-ից մարտի 1-ը Տվերում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանն ուղղված 4-րդ միջազգային ռազմագիտական համաժողովին:

ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանին ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանը դատապարտեց 20 տարի ժամկետով ազատազրկման:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ

Փետրվարի 21-ից 24-ը ՀԶ և ՀՎ պետի գլխավորած աշխա­տան­քային խումբը այցելել է վարչության ենթակա զորամասերից մեկը:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

5-րդ զորամիավորումում անց¬կաց¬վեցին մասնագիտական և պաշտոնամասնագիտական խմբերի հավաք-պարապմունքներ:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդմանն ուղղված միջոցառումներից զատ մեծ ուշադրություն է դարձվում նաև անձնակազմի հանգստի և ժամանցի արդյունավետ կազմակերպմանը:

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Շտաբային մարզումներ

ԶՈՒ ԳՇ ստեղծվող աշխատանքային խմբերի, զորամիավորումների, զորամասերի կառավարման մարմինների գործնական հմտությունները մարտական գործողությունների վարման ժամանակ զարգացնելու, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կատարելագործելու եւ միաժամանակ տեղեկատվության փոխանակումը կառավարման կետերի միջև ստուգելու նպատակով փետրվարի 27-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ: