Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԶՈՒ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 10-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Հունիսի 7-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվել են «Լավագույն մարտավարական վաշտ» և «Լավագույն դիպուկահարների դասակ» համաբանակային մրցումները:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

1-ին զորամիավորման զորամասերից մեկում, նռնակաձիգների հմտություններն ու կարողությունները կատարելագործելու նպատակով, անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 7-ին հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Նորմացույցների համաձայն՝ իրականացվել է ՀՄՄ-ների երթ, խոցվել են անշարժ և շարժական թիրախներ: Պարապմունքներին մասնակցող անձնակազմերի գործողությունները գնահատվել են «լավ»:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 5-ից 7-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է հրետանային դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին:

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Հունիսի 3-ից 7-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: