Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՕՊ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ԵԼՔ

Անձնակազմի մասնագիտական պատրաստության մակարդակը և կրակի վարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է հնգօրյա դաշտային ելք:

IMG-2396bf3be63945d20bc19aca7c7e3819-V

5-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հատուկ ստորաբաժանումների հետ մարտավարական դաշտում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք:

ՍԻՐԻԱ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ):

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՌԴ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ հունիսի 5-ին Անապայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

DSC_0012

Զորքերի մարտական խնդիրները ճշգրտելու, պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման ընթացքում հրամանատարական կազմի պատրաստվածության մակարդակը ստուգելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է դաշտային ելք:

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

Զորամասերի ղեկավար կազմի մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու և տարբեր մարտական իրավիճակներում ներդաշնակ գործելու ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 3-ից անցկացվում են զինված ուժերի զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքներ:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողներին կրակի կառավարման, կրակային դիրքերի խուսավարման և նոր դիրքերի զբաղեցման սկզբունքները, ինչպես նաև ինքնագնաց հրետանային կայանքները մարտական վիճակի բերելու ձևերն ուսուցանելու նպատակով օրերս 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Փիլոյանի ղեկավարությամբ ենթակա զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժության եզրափակիչ փուլը՝ մարտական հրաձգությամբ: