Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

«Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում օգոստոսի 3-ից 17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք «Խաղաղության մարտիկ» մրցումների նախապատրաստման, կազմակերպչական հարցերի ճշտման և անցկացման վայրերի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել խաղերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

3-րդ զո­րա­միա­վորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, որին մասնակցել են զորամիավորման վարչակազմի կին զինծառայողները:

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

3-րդ զորամիավորման հրետանային զորամասերում և ստորաբաժանումներում անցկացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են նաև վերանորոգման ստորաբաժանումները:

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՄԲ

Ավարտվել են 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքները:

ԳԻՇԵՐՕԹԻԿԻ ՍԱՆԵՐԸ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի սաները: Հյուրերին դիմավորել է ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:

ՀՀ ՊՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Մայիսի 30-ից 31-ը Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 16-րդ կուրսանտական գիտական կոնֆերանսը՝ նվիրված կրթօջախի կազմավորման 25-րդ տարեդարձին:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

Մայիսի 30-ին Գավառ քաղաքի թիվ 5 դպրոցում 2-րդ զորամիավորման և ենթակա զորամասերի անձնակազմերը, կայազորային զինվորական նվագախմբի մասնակցությամբ, հարգանքի տուրք են մատուցել հակառակորդի դիվերսիայի հետևանքով զոհված Արամայիս Ոսկանյանի հիշատակին: