Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Զինված ուժերի մարտունակության կարևոր բաղադրիչներից մեկն է անձնակազմի կայուն բարոյահոգեբանական վիճակը (ԲՀՎ), որը զորքերի բարոյահոգեբանական ապահովման արդյունքն է: Ժամանակակից պատերազմում մարտական խնդիրների կատարումը կապված է նախկինում չհանդիպած դժվարությունների, բարոյական, հոգեբանական ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետ, որոնք պայմանավորված են ինչպես մարտական գործողությունների բնույթի փոփոխությամբ, այնպես էլ հանկարծակիությամբ, տարբեր տեսակի ներգործություններով և այլն: Այս պարագայում ստորաբաժանումներից պահանջվում են շատ մեծ շարժունություն, գործողությունների արագություն, կարգապահություն, անձնուրացություն, համախմբվածություն, ներդաշնակորեն գործելու ունակություն, իսկ հրամանատարներից` կառավարման մեծ վարպետություն, ստեղծագործական մտածողություն, կայունություն և խիզախություն:

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԵՏԱՆԻՆ

Հայկական կորպուսի հրետանին կազմավորված էր հրետանային 2 բրիգադից, 4 առանձին դիվիզիոններից և առանձին լեռնային մարտկոցից, ընդհանուր առմամբ մոտ 100 հրանոթ, որոնցից սոսկ կեսն էր պահպանվել պատերազմից հետո: Կորպուսի վերակազմավորման ընթացքում ձևավորվեց հրետանային մեկ բրիգադ` հրետանային հավաքակայանով և ուսումնական զորախմբերով: 1918թ. սեպտեմբերին ձևավորվեց ռազմական նախարարության հրետանային վարչությունը, որի խնդիրն էր զինել բանակը, նորացնել հրետանու նյութական մասը, զորքն ապահովել հրետանային զենքով ու զինամթերքով: Տարեվերջին, թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը լքելուց հետո, այնտեղ մեկնեց վարչության պետը` գեներալ Կոնստանդին Ղամազյանը` ընդունելու և կարգի բերելու զինամթերքի պահեստները, որոնք թուրքերը թողել էին թափթփված վիճակում:

Հենրիկ Շահբազյան և Տակաո Կիտանո

Ըստ սովորական ընկալման, մարտարվեստը դիտարկվում է որպես հակառակորդին ծեծելու ունակությունների, հմտությունների հավաքածու: Սակայն մարտարվեստի իսկական ըմբռնումը զգալիորեն ավելի լայն է, և մարտ վարելու հմտությունները միայն դրա փոքր կիրառական մասն են կազմում:
Մարտարվեստը կենսակերպ է, աշխարհայացք: Ցանկացած մարտարվեստի առաջին խնդիրն է դաստիարակել հոգևոր մարդու, հարստացնել նրա ներաշխարհը: Միայն ներքին ներդաշնակության հասնելու շնորհիվ մարդը կարող է իր կենսական էներգիան ուղղել դեպի նպատակի իրականացում:

ԱՄՆ-Ը ԿԿՌՎԻ ՆԱԵՎ ՈՒԳԱՆԴԱՅԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բոլորի համար անսպասելի վճիռ է կայացրել հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող Աֆրիկա ուղարկելու մասին: Նրանք մասնակցելու են աֆրիկյան թերևս ամենադաժան իսլամական գրոհային խմբավորման՝ «Դիմադրության աստվածային բանակի» դեմ մղվող պայքարին, որը տխուր հռչակի է արժանացել աֆրիկյան մի քանի պետությունների տարածքում իր գործած գազանությունների, տասնյակ-հազարավոր մարդկանց սպանությունների և կազմակերպության շարքերը համալրելու կամ սեռական ստրկության նպատակով բազմաթիվ երեխաների առևանգումների պատճառով:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌՆԵՐ Է ՏԵՂԱԿԱՅՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ

290 կմ հեռահարություն ունեցող «Բրամոս» հրթիռներ ունեցող գունդը, որի գործողությունների շառավիղն ընդգրկում է Տիբեթի ինքնավար օկրուգի տարածքի զգալի մասը, կտեղակայվի երկրի հյուսիս-արևելքում, որ սահմանի մյուս կողմում էլ գտնվում են չինական բանակի հրթիռային ստորաբաժանումները:
Մինչ այժմ Հնդկաստանի ունեցած հրթիռային ողջ պոտենցիալն ուղղված էր դեպի Պակիստան, սակայն այժմ Դելին անհանգստացած է Իսլամաբադի ու Պեկինի սերտացող ռազմական համագործակցությունից և մտավախություն ունի, որ դրա արդյունքում կթուլանա Պակիստանի հետ ունեցած սահմանի պաշտպանությունը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՍՊԱ Է ԶՈՀՎԵԼ

Անդրբայկալյան երկրամասում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարանում ժամկետանց զինամթերքի ոչնչացման ժամանակ մեծ տրամաչափի հրետանային արկերի դետոնացիայի պատճառով առաջացած տրոտիլի բոցավառումը հանգեցրել է պայթյունի, որից վիրավորվել է ոչնչացման համար նախատեսված հորում գտնվող ավագ լեյտենանտը: Երբ կապիտանը փորձել է փրկել ծառայակից ընկերոջը, որոտացել է երկրորդ ու ճակատագրական պայթյունը: Թեթև վերքեր է ստացել նաև ժամկետային ծառայության երկու զինվոր:

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄԵՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Մարտերը սկսվել են տեղական ժամանակով գիշերը ժամը երեքին մոտ, երբ կառավարամետ ուժերը գնդակոծել են ընդիմության ճամբարը: Մարտին միջամտած բանակային ստորաբաժանումներն անցել են երկրի նախագահի հակառակորդների կողմը, և սկսվել են իսկական մարտական գործողություններ: Զոհվել է 13, վիրավորվել 30 մարդ:
Եմենում իրադրությունը վերջնականապես սրվեց հանգստյան օրերին, երբ հայտնի դարձավ, որ հանրապետական գվարդիայի շուրջ 7.000 զինծառայող միացել է ընդիմադիրներին: