Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

16 ԽԱՂԱՂ ԱՖՂԱՆՑԻՆԵՐԻ ՍՊԱՆԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԻՇՈՒՄ

38-ամյա Ռոբերտ Բեյթսի դատապաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կատարվածի մասին ոչինչ չի հիշում: Նա հիշում է միայն այդ երեկոյի սկիզբը և արդեն ավելի ուշ՝ տեղի ունեցածը: Փաստաբան Ջոն Բրաունը, որ ժամանակին դատարանում պաշտպանել էր նաև մի սերիական մարդասպանի, հայտարարել է, որ Բեյթսի գործը սովորական քրեական գործ չէ, և հաստատել է մահվան դատավճռի կայացման հնարավորությունը:

ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Գնդապետ Ալբերտ Բաղդասարյանն ընթացիկ ուսումնական տարվա մեկնարկը համարում է հաջողված։ Եռօրյա մարտավարաշարային պարապմունքների վերջին փուլում զորամասը մարտական տագնապով դուրս է եկել մինչև նստեցման շրջան, իսկ հաջորդ օրվանից սկսվել են պարապմունքները։

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ

Գաղափարախոսությունը գաղափարների համակարգ է, որի ամենաբնորոշ ու կարևոր հատկանիշը սերտ առնչությունն է հասարակության հոգեբանության հետ։ Այսինքն՝ տվյալ հասարակության գաղափարախոսությունը խարսխված է նրա աշխարհընկալմանն ու բարոյական չափանիշներին։ Այլապես, գաղափարախոսությունը կտրվում է իր բովանդակությունից և չի ընդգրկում հասարակության գիտակցության շերտերը։

Աստվածաշնչում մի տարօրինակ պատմություն կա ղևտացու և իր հարճի մասին: Մի անգամ նրանք հյուրընկալվում են Իսրայելի տասներկու ցեղերից մեկին՝ Բենիամինի ցեղին պատկանող Գաբաա բնակավայրում ապրող մի ծերունու տանը: Գաբաայի անօրեն բնակիչները գալիս են, բռնաբարում ու սպանում հարճին: Ղևտացին հրավիրում է Իսրայելի բոլոր ցեղերի հավաք, որպեսզի նրանք դատ անեն: Հավաքվածները Բենիամինի ցեղից պահանջում են իրենց հանձնել Գաբաայի անօրեն մարդկանց՝ պատժելու համար, բայց սրանք հրաժարվում են, և պատերազմ է սկսվում Իսրայելի ցեղերի միջև՝ տասնմեկ ցեղ ընդդեմ մեկի:

ԿՈՂՄԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ

Նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում տարածվեց «Ղարաբաղի ազատագրության մարտիկների» թռուցիկը. «Մենք մեր զենքը վայր չենք դնի, քանի դեռ գերությունից չեն ազատագրվել Հադրութը, Բերդաձորը, Շահումյանը, քանի դեռ հայրենի օջախներ չեն վերադարձել բռնի տեղահանվածները, քանի դեռ մեր հողը շարունակում է հեծել ասկյարի կրունկի տակ»:

ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ

Սկսենք Րաֆֆու մասին Հովհ. Թումանյանի խոսքով, որն ասվել է մեծ գրողի գերեզմանի վրա, 1913-ին. «Անմահ հոգի, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը…»։

ՈՉՆՉԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵ՞ՐԸ

Արձագանքելով Քուվեյթում եկեղեցիների կառուցման հնարավոր արգելքի մասին երկրի իշխանությունների նախազգուշացմանը՝ Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել ոչնչացնել տարածաշրջանի բոլոր քրիստոնեական եկեղեցիները, պնդելով, թե, համաձայն ինչ-որ հին կանոնի, արաբական թերակղզում միակ դավանանքը պետք է իսլամը լինի: