Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՑՎՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Մտավախություն կա, որ երկրում 90-ականների ժողովրդագրական անկման հետևանքով 2013 թվականից կսկվի թռիչքային անձնակազմի պակաս նկատվել, և անհամեմատ քիչ թվով երիտասարդներ ցանկություն կհայտնեն ծառայելու ՌԴ ռազմաօդային ուժերում: Իսկ ծառայության սահմանային ժամկետին հասած և զորացրվելու իրավունք ունեցող սպաների ծառայությունը երկարաձգելու համար կբարձրացվի նրանց դրամական բավարարումը, և կտրամադրվեն սոցիալական մի շարք արտոնություններ:

ՌԴ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՒՄ Է 69 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՐՈՍ

ՌԴ բարձրագույն կոչման արժանացած 573 զինծառայողից յուրաքանչյուր ութերորդը շարունակում է ծառայել Ռուսաստանի զինված ուժերում:
ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով «Ռուսաստանի հերոսի» բարձրագույն կոչումը հիմնվել է 1992 թվականի մարտի 20-ին և առաջին անգամ հետմահու շնորհվել Լիպեցկի թռիչքային անձնակազմի վերապատրաստման ու մարտական պատրաստության կենտրոնի պետ, ավիացիայի գեներալ-մայոր Սուլամբեկ Օսկանովին, որ նույն տարվա փետրվարին իր կյանքի գնով կարողացավ թռիչքի ժամանակ խափանված ինքնաթիռը հեռացնել բնակավայրից:

2017-ԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՎՐՈՀՀՊ-ԻՆ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել՝ թեև Ռուսաստանը, փորձելով գտնել խնդրի լուծման ուղիները, շարունակում է խորհրդատվական հանդիպումներն ու քննարկումները, սակայն 2017-2018 թվականներին երկիրը պետք է «լրիվ ծավալով պատրաստ և սպառազինված լինի նոյեմբերյան իմ ելույթի շրջանակներում, ներառյալ առաջիկայում կատարվելիք ուղղումները, պատասխանելու հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ծավալմանը»:

ԱՆԱՏՈԼԻ ՍԵՐԴՅՈՒԿՈՎԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ

ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պատասխանելու հավանական սպառնալիքներին, սակայն աստիճանաբար մեծանում է Ռուսաստանի` տարբեր զինված բախումներում ներքաշվելու վտանգը:

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՏԱՊԱԼՈՂՆԵՐԸ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ անթույլատրելի համարելով պետական պաշտպանական պատվերի տեղաբաշխման ասպարեզում 2011 թվականին ստեղծված իրավիճակը, պահանջելով նաեւ ընթացիկ տարում հատուկ ուշադրություն դարձնել սպառազինման 2011-2012 թվականների պետական ծրագրի կատարմանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՍԱԴԻՆ ԱՊԱՍՏԱՆ ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ

Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե Քադաֆիի բախտին չարժանանալու համար ճիշտ չի՞ լինի, որ Ասադը հեռանա իշխանությունից և մեկնի Ռուսաստան, Լավրովը պատասխանել է, որ դա պետք է որոշի Ասադը, բայց Մոսկվայից նրան նման առաջարկ չի արվել:

ԱՄՆ-ՈՒՄ ՄՈԴԵԼԱՎՈՐԵԼ ԵՆ  ԻՐԱՆԻ ՎՐԱ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Իրանին հասցվելիք հարվածի և նրա հետևանքով ծագելիք տարածաշրջանային պատերազմում Միացյալ Նահանգների ներքաշման հետևանքների մոդելավորումը վկայել է, որ անխուսափելիորեն կզոհվեն ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ բազմաթիվ քաղաքացիներ: Միայն Պարսից ծոցում գտնվող ռազմանավերի վրա արձակված հրթիռներն ամերիկյան առնվազն 200 նավաստու ու զինվորների կյանք կխլեն: