Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյան մարտի 27-ին Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին: Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին և անձամբ Նախագահ Լի Մյուն-Բակին` գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարևոր հավաքը հյուրընկալելու համար: Հանրապետության ղեկավարը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010թ. Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր:

ՍԵՈՒԼՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԽՓԵԼ ՀՅՈՒՍԻՍԿՈՐԵԱԿԱՆ ՀՐԹԻՌԸ

Սեուլը մտադիր Է խփել հյուսիսկորեական արբանյակով հրթիռը, եթե դրա թռիչքի հետագիծն անցնի Հարավային Կորեայի տարածքի վրայով: Այս հայտարարությամբ մարտի 26-ին հանդես Է եկել Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Հայտարարությունը հնչել Է Սեուլում միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային գագաթնաժողովի բացման նախաշեմին, որի օրակարգի հանգուցային հարցերից մեկը կդառնա Հյուսիսային Կորեայի իրադրությունը:

ԱՄՆ-Ը ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԱՎԵԼՑՈՒԿ ՈՒՆԻ

ԱՄՆ-ը ավելի շատ միջուկային զենք ունի, քան հարկավոր Է իրեն, եւ Վաշինգտոնը կկարողանա իր անվտանգությունն ապահովել նույնիսկ միջուկային զինանոցի հետագա կրճատումից հետո: Այդ մասին մարտի 26-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ Սեուլում ելույթ ունենալով հարավկորեացի ուսանողների առջեւ:
«Ես միանգամայն վստահ եմ, որ մենք կարող ենք միջուկային զենքի հետագա կրճատում կատարել, եւ նույնիսկ դրանից հետո մենք ի զորու կլինենք ապահովելու մեր ու մեր դաշնակիցների անվտանգությունը»,-ասել Է Օբաման:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍՊԱՆԵՐ ԵՎ ԶԻՆՎՈՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Բաքու-Ղազախ ավտոմայրուղու 277-րդ կմ-ի վրա տեղի ունեցած շղթայական վթարի հետեւանքով երեք ավտոմեքենաներ իրար են բախվել, որոնցից մեկում ադրբեջանական բանակի զինծառայողներ են եղել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Աղդաշի շրջանի Գարադեին գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել են ադրբեջանական բանակի` Քյուրդամիրում տեղակայված զորամասի սպաներ 33-ամյա Էմին Աբբասովը, 34-ամյա Խաֆիզ Իսմայիլովը եւ 19-ամյա զինվոր Ազիզ Քերիմովը, ինչպես նաեւ երկու քաղաքացիական անձ:

ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՔԵՄԲՐԻՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը մարտի 26-ին ընդունել է Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Փոխնախարար Մնացականյանը ներկայացրել է Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները:

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՍԵՈՒԼ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 26-ին ժամանել է Սեուլ` մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին: Սեուլ են ժամանել նաեւ գագաթնաժողովին մասնակից` ավելի քան հինգ տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԿԻԲԵՌՆԵՏԻԿ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ երկրի իշխանությունները քննարկում են զինված ուժերում կիբեռնիկ հրամանատարության կազմավորման հարցը, որի նպատակն է ապահովել ինչպես բանակի, այնպես էլ պետական ամբողջ ենթակառուցվածքի տեղեկատվական անվտանգությունը: