Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ԿԱՊԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Պատճառը նավատորմի շտաբից ընդամենը 50 մետր հեռավորության վրա բարձրահարկ հյուրանոց կառուցելու մասին քաղաքային իշխանությունների որոշումն է, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել նավատորմի շտաբում, քանի որ հյուրանոցում կարող են տեղադրվել լսող ու ռադիոէլեկտրոնային խաթարումներ առաջացնող սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է որսալ շտաբի ողջ ռադիոեթերը:

Ка-52-Ի ԱՂԵՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՎԱՏ ԵՂԱՆԱԿԸ

Ըստ ռուսաստանյան մամուլի, թեև աղետի ենթարկված ուղղաթիռի «սև արկղերի» տվյալները դեռ չեն վերծանվել, սակայն քննիչների համոզմամբ, գիշերային աղետի հիմնական պատճառը եղել են օթերևութաբանական բարդ պայմանները, որոնց պատճառով անձնակազմը կորցրել է Երկրի նկատմամբ կողմնորոշումը:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է «ԱԼՄԱԶ-ԱՆԹԵՅԻ» ՊԱՀԵՍՏԸ

Ռուսաստանյան պաշտպանական արդյունաբերության առաջատարներից մեկը համարվող այս ընկերությունը զբաղվում է զենիթահրթիռային կայանքների ու ռադիոլոկացիոն սարքավորումների, մասնավորապես հայտնի «Ս-300» և «Ս-400» համալիրների մշակմամբ ու արտադրությամբ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության հնացած համակարգերի ոչնչացմամբ:

ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՍՔ ԴԵՊԻ ԹՈՒՐՔԻԱ

Վերջին մի քանի օրվա ընթացքում շուրջ 1.000 սիրիացի՝ հիմնականում Իդլիբից, Էլ-Բարայից և Թուրքիային սահմանակից լեռնային Ջեբել ազ-Զավիայից ու մերձակայքից, որտեղ դեռ շարունակվում են մարտական գործողությունները, ապաստան է գտել Թուրքիայի տարածքում: Փախստականների հոսքն օրեցօր մեծանում է և արդեն հասել է 14.000-ի:

1,5 ՄԻԼԻՈՆ ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻ ՍՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ պարենային գյուղատնտեսական կազմակերպությունը, նշելով, որ սովը հիմնականում սպառնում է Հոմսին, Համային, Դամասկոսին, Դերային ու Իդլիբին և նրանց շրջակա բնակավայրերին, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները և ֆերմերների մեծ մասը չի կարողանում մշակել ցանքատարածությունները, ինչի արդյունքում երկրում 10 տոկոսով կրճատվել է հացահատիկի արտադրությունը, և 15 տոկոսով բարձրացել են սննդամթերքի գները:

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՍԱԴԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրիական ընդդիմությունը ձեռք է բերել ու անգլիական «Guardian» թերթին է փոխանցել 2011 թվականի հունիսից մինչև այս տարվա փետրվարը Ասադի ու նրա կնոջ` Ասմիի շուրջ 3.000 նամակները: Ըստ պարբերականի, ապստամբների դեմ պայքարի հարցերում խորհրդատվություն ստանալու նպատակով Ասադը բազմիցս դիմել է Իրանի իշխանություններին, ինչպես նաև ծաղրական վերաբերմունք արտահայտել երկրում անցկացվելիք քաղաքական բարենորոգումների նկատմամբ, դրանք անվանելով «մամուլի ազատության, կուսակցությունների ու ազատ ընտրությունների մասին հիմար մտքեր», իսկ հատկապես իր շրջապատի անձնական բիզնեսի հարցերում Դուբայի` Լոնդոնում գտնվող մի ընկերության միջոցով հնարավորինս շրջանցել Սիրիայի նկատմամբ հայտարարված տնտեսական պատժամիջոցները: Նամակներում նա նաև հեգնանքով է արտահայտվել կառավարական զորքերի կողմից շրջափակված Հոմս քաղաքի մասին:

ԼԻԲԻԱՆ ԵԳԻՊՏՈՍԻՑ ԽՆԴՐՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔԱԴԱՖԻԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկրի իշխանությունները քննարկում են Տրիպոլիի խնդրանքը: Իսկ Եգիպտոսի գլխավոր դատախազն արգելել է երկրից հեռանալ բոլոր այն անձանց, ում անունները նշված են Լիբիայի իշխանությունների փոխանցած ցուցակում, սակայն չի նշել, թե քանի հոգու մասին է խոսքը: