Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼԻԲԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…

Լիբիայի արտգործնախարարն անուղղակիորեն ընդունել է Սիրիայում կառավարական զորքերի դեմ կռվող լիբիացի գրոհայինների գոյության փաստը` Թունիսի ու Եգիպտոսի արտգործնախարարների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարելով՝ եթե Սիրիայում լիբիացի գրոհայիններ կան, ապա նրանք այնտեղ են մեկնել սեփական նախաձեռնությամբ. «Լիբիայի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի զբաղվելու ինչով ցանկանում է, և մեկնել՝ ուր ուզում է: Սակայն լիբիացիների մասնակցությունը Սիրիայում ընթացող մարտական գործողություններին դեռևս չի նշանակում, թե դա կատարվում է Լիբիայի կառավարության որոշմամբ»:

ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՈՒ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՍԱՅԳԱ-12»-Ը

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում մարտի 9-ից 12-ը անցկացված մարզական ու որսորդական զենքերի ցուցահանդես-տոնավաճառում Լեհաստանի ու Ավստրալիայի ուժային գերատեսչությունները սեփական փորձակումների անցկացման համար պատվիրել են ռուսաստանյան արտադրության «Сайга-12» հրացանի մի քանի մոդիֆիկացիաներ:

ՈՒԼՅԱՆՈՎՍԿՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԱՆՁՆԱԿԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչը հայտարարել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման նպատակով ոչ ռազմական նշանակության բեռների տեղափոխման` Ուլյանովսկում ստեղծվելիք տրանզիտային կետում Հյուսիսատլանտյան դաշինքի զինծառայողների, ինչպես նաև ռազմական բազաների ու օբյեկտների առկայություն չի նախատեսվում: Այնտեղ կլինեն միայն նյութատեխնիկական ապահովման քաղաքացիական օբյեկտներ` ժամանակավոր պահպանության պահեստներ և այլն:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՐԿԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՆՎՆԱՍ ԵՂԱՆԱԿԻ

ՌԴ կենտրոնական զինվորական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտնել է, որ օկրուգի երեք` Սարատովի, Սվերդլովսի ու Չելյաբինսկի մարզերում գտնվող զորավարժաններում «Разрушитель Р-40» սարքավորման օգնությամբ, որը պայթեցնելու փոխարեն այրում է արկի վառոդը, առաջիկայում կսկսվի արկերի անվնաս՝ առանց պայթեցման ոչնչացումը, ինչը պայմանավորված է զորավարժարաններին մոտ գտնվող բնակավայրերի բնակչության չդադարող բողոքներով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՈՒ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

Ռուսաստանյան դեսանտայինները դաշտային պայմաններում փորձարկում են հետախուզության, կապի ու ղեկավարման «Стрелец» նոր կայանքն ու տեսադիտարման նոր սարքավորումներ, որոնք զորատեսակի «Нона» և «Спрут» ինքնագնաց հրետանային կայանքների անձնակազմերին թույլ կտան նշանակետերը հայտնաբերել հինգ կիլոմետր հեռվում:

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ԿԱՊԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Պատճառը նավատորմի շտաբից ընդամենը 50 մետր հեռավորության վրա բարձրահարկ հյուրանոց կառուցելու մասին քաղաքային իշխանությունների որոշումն է, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել նավատորմի շտաբում, քանի որ հյուրանոցում կարող են տեղադրվել լսող ու ռադիոէլեկտրոնային խաթարումներ առաջացնող սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է որսալ շտաբի ողջ ռադիոեթերը:

Ка-52-Ի ԱՂԵՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՎԱՏ ԵՂԱՆԱԿԸ

Ըստ ռուսաստանյան մամուլի, թեև աղետի ենթարկված ուղղաթիռի «սև արկղերի» տվյալները դեռ չեն վերծանվել, սակայն քննիչների համոզմամբ, գիշերային աղետի հիմնական պատճառը եղել են օթերևութաբանական բարդ պայմանները, որոնց պատճառով անձնակազմը կորցրել է Երկրի նկատմամբ կողմնորոշումը: