Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉԳՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

Հանրապետական Ջոն Կոռնին և դեմոկրատ Ռիչարդ Դերբին Պենտագոնից պահանջել են չեղյալ հայտարարել Աֆղանստանի զինված ուժերի համար ռուսաստանյան արտադրության «Ми-17» քսանմեկ ուղղաթիռի գնման` 2011 թվականին կնքված գործարքը, որը, ներառյալ պահեստամասերի մատակարարումն ու տեխնիկական սպասարկումը, գնահատվում է շուրջ 900 միլիոն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԹՍ-Ը ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ 15 ՄԱՐԴ Է ՈՉՆՉԱՑՐԵԼ

Հարավային Վազրիստանում ամերիկյան անօդաչու թռչող սարքի երկու ավիահարվածներից սպանվածներն ամենայն հավանականությամբ թալիբ գրոհայիններ են: Պակիստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ավիահարվածների արդյունքում սպանվել է նաև թալիբների երկու ազդեցիկ դաշտային հրամանատար:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՀԱԳՆԻ ԿԱՆԵՓԻՑ ԿԱՐՎԱԾ ՀԱՄԱԶԳԵՍՏ

ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարության այս նախաձեռնությունը թույլ կտա զինվորական հանդերձանք կարելիս այլևս չօգտագործել արտասհմանյան հումք` մասնավորապես ասիական բամբակ և խնայել մեծագումար միջոցներ: Դրա համար անհրաժեշտ է կատարելագործել կանեփի թելի մշակման տեխնոլոգիայի բոլոր փուլերը և վերազինել տեքստիլ արդյունաբերությունը, ինչը թույլ կտա կանեփի գործվածքն օգտագործել ոչ միայն տաք բաճկոններ, այլև ամառային դաշտային համազգեստ ու անգամ սպիտակեղեն կարելու համար: Բոլոր հաշվարկները վկայում են, որ կատարվելիք ծախսերը կանեփի գործվածքի ցածր գնի շնորհիվ շատ արագ կփոխհատուցվեն:

ՍԱՂՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄՈՏ ԶԻՆԱՊԱՀԵՍՏ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՌԴ Ոստիկանությունը Չիտայի` անցած տարեվերջին շահագործման հանձնված սաղմնաբանության կենտրոնից հազիվ 300 մետր հեռու՝ անտառում հայտնաբերել է «СПГ-9» հաստոցային հակատանկային նռնականետի ավելի քան 1.000 լիցք: Սակրավորները վնսասազերծել ու տեղափոխել են մահաբեր բեռը:

ԹԱԼԻԲՆԵՐԸ ՎՐԵԺԻ ԵՆ ԴԻՄՈՒՄ

Թալիբ գրոհայինները Ղանդահար նահնագում գնդակոծել են տեղի գյուղերն այցելող կառավարական պատվիրակության ավտոշարասյունը, որում գտնվել են նաև երկրի նախագահ Համիդ Քարզայի երկու եղբայրներն ու Աֆղանստանի անվտանգության ուժերի մի քանի բարձրաստիճան ղեկավարներ: Ոչ ոք չի տուժել: Ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Ղանդահարի այն շրջանում, որտեղ անցած կիրակի ամերիկյան զինծառայողը գնդակահարել էր 17 խաղաղ բնակչի:

ԵԹԵ ՆԱՏՕ-Ն ՀԵՌԱՆԱ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ…

ՌԴ թմրանյութերի պետական վերահսկողության ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը հայտարարել է, որ Աֆղանստանից բազմազգ ուժերի հեռանալը կհանգեցնի հերոինի արտադրության ծավալների կտրուկ մեծացման ու աղետալի հետևանքներ կունենա Աֆղանստանին սահմանակից բոլոր պետությունների համար, որոնք, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, կբախվեն «ամենաիսկական թմրացունամիի»:

«ԿԱ-52 ԱԼԼԻԳԱՏՈՐԻ» ԱՌԱՋԻՆ ԱՂԵՏԸ

Պլանային ուսումնավարժական թռիչքի ընթացքում լույս երեքշաբթի գիշերը Տվերի մարզում նորմալ տեսանելիության պայմաններում վթարի է ենթարկվել ՌԴ ռազմաօդային ուժերի «ԿԱ-52 ԱԼԼԻԳԱՏՈՐ» ուղղաթիռը: Անձնակազմի երկու անդամները, որոնք փորձառու օդաչուներ էին, զոհվել են: Քննարկվում է աղետի պատճառների մի քանի վարկած, որոնց վերջնական պատասխանը կստացվի ուղղաթիռի երկու «սև արկղերի» տեղեկատվության վերլուծությունից հետո: