Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…



Լիբիայի արտգործնախարարն անուղղակիորեն ընդունել է Սիրիայում կառավարական զորքերի դեմ կռվող լիբիացի գրոհայինների գոյության փաստը` Թունիսի ու Եգիպտոսի արտգործնախարարների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարելով՝ եթե Սիրիայում լիբիացի գրոհայիններ կան, ապա նրանք այնտեղ են մեկնել սեփական նախաձեռնությամբ. «Լիբիայի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի զբաղվելու ինչով ցանկանում է, և մեկնել՝ ուր ուզում է: Սակայն լիբիացիների մասնակցությունը Սիրիայում ընթացող մարտական գործողություններին դեռևս չի նշանակում, թե դա կատարվում է Լիբիայի կառավարության որոշմամբ»:

Վերջերս Բենգազիի «Ջարիր» մզկիթի իմամ, շեյխ Իմադ Դարսին հայտարարել էր, որ «լիբիական հեղափոխության օրրան Կիրենաիկիից Սիրիա են մեկնել տասնակ գրոհայիններ, և Բենգազիի ապստամբների համար մեծ պատիվ է իրենց սիրիացի եղբայրների հետ մասնակցել դամասկոսյան բռնապետ Բաշար Ասադի դեմ պայքարին»:

Իսկ փետրվարին արաբական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Հորդանանի հյուսիսում գտնվող ճամբարներում շուրջ 11.000 գրոհայիններ պատրաստվում են անցնելու Սիրիա, և հստակ նշվում էր, որ նրանց մեծ մասը լիբիացի է:

Խորագիր՝ Նորություններ


19/03/2012