Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉՆՉԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵ՞ՐԸ



Արձագանքելով Քուվեյթում եկեղեցիների կառուցման հնարավոր արգելքի մասին երկրի իշխանությունների նախազգուշացմանը՝ Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել ոչնչացնել տարածաշրջանի բոլոր քրիստոնեական եկեղեցիները, պնդելով, թե, համաձայն ինչ-որ հին կանոնի, արաբական թերակղզում միակ դավանանքը պետք է իսլամը լինի:

Խորագիր՝ Նորություններ


20/03/2012