Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

2 ՏԱՐՈՒՄ 114 ՄԻԼԻՈՆ ՌՈՒԲԼԻ ԷԻՆ ԳՈՂԱՑԵԼ

Չեչնիայում տեղակայված զորամասերից մեկի ֆինանսական ծառայության պետը, զորամասի հաշվապահը և հարկային դաշնային ծառայության միջշրջանային տեսչության արտագնա ստուգումների բաժնի ավագ պետական տեսուչը դատապարտվել են համապատասխանաբար 5, 8 և 9 տարի ազատազրկման` 2008-2009 թվականներին զորամասի գանձարկղից շուրջ 114 միլիոն ռուբլի գումար հափշտակելու համար:

ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ

Բելգրադի դատարանը երեկ Հարավսլավիայի ժողովրդական բանակի և սերբական ռազմականացված կազմավորումների 14 նախկին մարտիկի 1991-1995 թվականների ընթացքում խորվաթների դեմ գործած ռազմական հանցագործությունների համար դատապարտել է ընդհանուր առմամբ 128 տարվա ազատազրկման: Դատարանն ապացուցված է համարել նրանց մեղսակցությունը 1991 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին առնվազն 70 խորվաթ քաղաքացիական անձանց սպանություններին:

ՆԱՏՕ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի արտահերթ նիստում կազմակերպության անդամ 28 պետությունների ներկայացուցիչներ դատապարտել են սիրիական ՀՕՊ ուժերի կողմից թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացումը` միջադեպը որակելով որպես «անընդունելի» և Դամասկոսից պահանջել են միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար:

ԹՈՒՐՔԻԱՆ ԶՈՐՔԵՐ Է ՄՈՏԵՑՆՈՒՄ ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Թուրքիայի առևտրի ու մաքսային նախարարը հայտարարել է, որ, անկախ հետախուզական ինքնաթիռի ոչնչացման դեպքից, Անկարան չի փակի թուրք-սիրիական սահմանը, բայց քանի որ այնտեղ այժմ գործում է ընդամենը չորս հսկիչ անցագրային կետ, կառավարությունը տարանցիկ փոխադրումների նոր երթուղիներ է որոնում, քանի որ Սիրիայի տարածքով խոշոր բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի Պարսից ծոցի երկրներ:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Հունիսի 4-9-ը ընկած ժամանակաշրջանում «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր զորամասում տեղի ունեցան ստորաբաժանումների գիտելիքների, հմտությունների ստուգման-գնահատման քննությունները։ Զորամասի փորձառու հրամանատար գնդապետ Սեդրակ Սեդրակյանը համոզված է, որ հաշվարկներն ու անձնակազմերը մարտունակ են ու ստանալու են բարձր գնահատականներ։

ԵԹԵ ԹՈՒՅԼ ՏԱՆ...

Գնդապետ Ս.Գրիգորյանը ցույց է տալիս և պարզաբանում, թե բազմաշերտ պաշտպանական բնագծերից որը ինչի համար է նախատեսված։ Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ հանկարծակի հարձակման դեպքում հակառակորդը չի կարող որևէ լուրջ արդյունքի հասնել։ Իսկ այժմ ամենատհաճը Ադրբեջանի դիպուկահարների ակտիվությունն է։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրի համար զինվորը որևէ արժեք չունի, որովհետև պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի կորստի դիմաց հատուցում է կրկնակի, եռակի շատ ։

ՆՐԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑ ԺԱՄԱՆԱԿԸ

20 տարի առաջ հունիսի 21-ին զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը` ՀՀ և ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետը, Արցախի ազատագրական բանակի հրամանատարը։ Նա անցավ ուղիղ կես դար ձգվող երկրային փառավոր ուղի, փայլուն հաղթանակներով զարդարեց իր ժողովրդի նորագույն պատմությունն ու գնաց դեպի անմահություն՝ սերունդներին թողնելով իր պատգամը՝ «Սա Հայաստանն է ու վերջ»…