Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԴ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՇՏԱԲԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է

Նավատորմի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Չիրկովը լրագրողներին հայտնել է, որ նավատորմի գլխավոր շտաբի տեղափոխումը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ արդեն սկսվել է, ինքը, նավատորմի գլխավոր հրամանատարության կենտրոնական ղեկավարման մարմինների պետերի հետ փաստականորեն արդեն աշխատում է Սանկտ-Պետերբուրգում, իսկ գլխավոր շտաբի մյուս վարչություններն ու ծառայությունները գտնվում են վերատեղակայման փուլում:

ԵԳԻՊՏՈՍԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ ՔԵՄՓ-ԴԵՎԻԴՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ…

Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել է, որ մտադիր է վերանայել Իսրայելի հետ քեմփ-դեվիդյան խաղաղության համաձայնագրի պայմանները և շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկել պաղեստինցիների իրավունքների հարցը: Մուրսին, որ մինչև վերջերս «Մուսուլման-եղբայրներ» կազմակերպության անդամ էր, միաժամանակ հստակեցրել է, որ միանձնյա որոշում չի ընդունելու և համաձայնագրի վերանայմամբ զբաղվելու են երկրի կառավարությունն ու պետական իշխանության ինստիտուտները:

ԶՐԱՀԱՊԱՏ ՔԱՐՇԱԿԸ ԲԱԽՎԵԼ Է ԱՎՏՈԲՈՒՍԻՆ

Կալինինգրադում երեք մարդ է վիրավորվել ավտոբուսի, զրահապատ քարշակի ու երկու մարդատար ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում: Բարեբախտաբար, ավտոբուսում ուղևորներ չեն եղել:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՀՕՊ ՓՈՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ թուրքական հետախուզական ինքնաթիռը խփվել է ոչ թե հրթիռի, այլ հակաօդային պաշտպանության փողային համակարգի միջոցով:

ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Իսրայելական Նեթանիյա քաղաքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ մասնակցել է ֆաշիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի հաղթանակին նվիրված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև Մեծ հայրենականի վետերաններ:

ԾԱՆՐ ՄՈՒՐՃԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ

Պարզվում է, որ ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կենտրոնական հրամանատարական կետում՝ հերթապահ ուժերի հրամանատարի վայրում, ի թիվս նորագույն էլեկտրոնային համակարգերի, խնամքով պահվում է նաև ծանր մուրճ` ժողովրդախոսակցական լեզվով ասած՝ «կվալդ», գաղտնի փաստաթղթերով լեցուն չհրկիզվող պահարանը չնախատեսված իրավիճակի առաջացման դեպքում բացելու համար:

ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ 16 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԶՈՀՎԵԼ

Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պահպանության դիտարկման սիրիական կենտրոնի» հաղորդմամբ, երեկ առավոտյան Սիրիայի հյուսիսում Դարեթ Ազեխ ու Քաֆար Հալաբ գյուղերի մոտով անցնելիս հարձակման ենթարկվել եւ, զոհվել է 16 զինծառայող: Համաձայն նույն կազմակերպության հաղորդման, Դարեթ Ազեխում գրոհայիններն ուրբաթ օրը սպանել են կառավարամետ «Շաբիխա» կազմակերպության 25 աշխարհազորայինի, ապա գյուղից առևանգելով գնդակահարել են խաղաղ բնակիչների և այլանդակել նրանց մարմինները: