Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՈՒՍԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ

Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն արտագրոհները որոշ փորձագետների (ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի) ստիպեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև մոտալուտ պատերազմ կանխատեսել (ոմանք նույնիսկ ժամկետ նշեցին): Այդ փորձագետների հիմնական փաստարկները երկուսն են. ա) տարածաշրջանում, իբր, խախտվում է արտաքին ուժերի հավասարակշռությունը: Մասնավորապես, Սիրիայի իրադարձությունները վկայում են, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքար է ծավալվում, որը տարածվում է նաև Հարավային Կովկասում, բ) տարածաշրջանում, իբր, խախտվում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած հավասարակշռությունը: Ադրբեջանն, իբր, աստիճանաբար առավելություն է ստանում ոչ միայն տնտեսական, այլև դիվանագիտական ու ռազմական ոլորտներում:

ՔԵԼԲԱՋԱՐՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ

Մարտի 1-ին Շահումյանի պարտիզանները Գյուլիստանի ուղղությունից ձեռնարկած հարձակումով ազատագրեցին Մարտակերտի հյուսիսում գտնվող Դաստակերտ, Տոնաշեն ու Գետիգոմեր գյուղերը:
Մարտի 2-ին ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն ընդունեց «Անօրինական զինված կազմավորումների զինաթափման մասին» որոշումը: Զինաթափվեց շուրջ չորս տասնյակ մարդ, առգրավվեց 50 միավոր հրազեն, ինչը նկատելի ազդեցություն ունեցավ հանրապետությունում իրավակարգի և զինվորական կարգապահության ամրապնդման վրա:

ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը գնդակոծել են թուրքական երկրորդ ռազմական ինքնաթիռը, որը զբաղված էր հունիսի 22-ին Սիրիայի տարածքային ջրերի երկնքում ոչնչացված թուրքական հետախուզական ինքնաթիռի բեկորների որոնմամբ: Ինքնաթիռի երկու օդաչուները ողջ էին մնացել և գտնվել Սիրիայի ափերից ութ մղոն հեռավորության վրա:

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԿԱՄՓՈՓԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՊՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այսօր կայանալիք խորհրդակցությունում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կամփոփի տարածաշրջաններին անշարժ գույքի հանձնման ասպարեզում ՊՆ 2011-2012 թվականներին կատարած աշխատանքի արդյունքները:
Համաձայն ՌԴ նախագահի հրամանագրի, ՊՆ պատկանելության բնակելի շենքերը, մանկապարտեզները և բնակարանային կոմունալ տնտեսության օբյեկտները պետք է տեղական իշխանություններին հանձնվեն նորոգված ու շահագործմանը պիտանի վիճակում:
Առ այսօր պաշտպանության նախարարությունը տեղական իշխանություններին է հանձնել շուրջ 36.000 բնակարան և պատրաստվում է հանձնել նաև մոտ 1.500 զորավան:

ԿԴԱՏՎԵՆ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԱՄԱՐ

ՌԴ պաշտպանության նախարարության ավիացիոն անձնակազմի պատրաստման և զորային փորձարկումների Լիպեցկի կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Էդուարդ Կովալսկին և ավիացիոն խմբի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Սերգեյ Սիդորենկոն 2010 թվականից ի վեր բարձր առաջադիմության համար պարգևավճարներ ստացող ունկնդիրներին ստիպել են գումարներ վճարել իրենց և այդ կերպ յուրացրել 7,7 միլիոն ՌԴ ռուբլի գումար:

ՄՈՍԿՎԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «С-300»-ՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԻՐԻԱՅԻՆ ՈՒ ԱԼԺԻՐԻՆ

Մինչև 2013 թվականի սկիզբը այս երկու պետությունները կստանան 144 միլիոն ԱՄՆ դոլարի ռուսաստանյան զենիթահրթիռային համալիրներ: Մատակարարումների առյուծի բաժինը, որի արժեքը կազմում է 105 միլիոն ԱՄՆ դոլար, պատկանում է Սիրիային:

ՌԴ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՇՏԱԲԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է

Նավատորմի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Չիրկովը լրագրողներին հայտնել է, որ նավատորմի գլխավոր շտաբի տեղափոխումը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ արդեն սկսվել է, ինքը, նավատորմի գլխավոր հրամանատարության կենտրոնական ղեկավարման մարմինների պետերի հետ փաստականորեն արդեն աշխատում է Սանկտ-Պետերբուրգում, իսկ գլխավոր շտաբի մյուս վարչություններն ու ծառայությունները գտնվում են վերատեղակայման փուլում: