Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Բասկետբոլի մրցաշարում հաղթող ճանաչվեց ՊՆ հավաքականը։

Պաշտպանության նախարարի հրամանով ամեն տարվա հունիս ամսվա վերջին կիրակի օրը ՀՀ զինված ուժերում նշվելու է որպես ռազմական սպորտի օր։ Հունիսի 24-ին՝ կիրակի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ առաջին անգամ նշվեց ռազմական սպորտի օրը, ինչի կապակցությամբ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց.
-Այսօրվա բուն նպատակը զինված ուժերում ֆիզպատրաստության մակարդակը բարձրացնելն է։

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՔԱԹԻՌԸ

Քաբուլից Ուլյանովսկ ուղևորվող «Волга-Днепр» ավիաընկերության «Ил-76» ինքնաթիռը Քաբուլի օդանավակայանում ենթարկվել է գրոհայինների խմբի հարձակման: Վերջիններս կրակ են բացել ինքնաթիռի վրա, ապա նռնակ նետել, պայթյունից ինքնաթիռի իրանը ստացել է որոշ վնասվածքներ: Անձնակազմը, սակայն, կարողացել է օդ բարձրանալ և հուլիսի 1-ի ուշ երեկոյան բարեհաջող վայրէջք կատարել Ուլյանովսկի օդանավակայանում:

ԱՄՆ-ՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՐՇԵՋ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ

Միացյալ Նահանգների Դակոտա նահանգում կործանվել է հրդեհաշիջման համար սարքավորված մեկ զինվորական ինքնաթիռ, որը քաղաքացիական հակահրդեհային ծառայությունների հետ միասին պայքարում էր Ռապիդ-Սիթի քաղաքից 144 կիլոմետր հեռու գտնվող և 17 քառակուսի կիլոմետր տարածք ճարակած անտառային հրդեհների տարածման դեմ: Անձնակազմի ճակատագիրն անհայտ է:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնի տվյալներով անցած տարվա մարտին Սիրիայում ծայր առած զինված հակամարտության հետևանքով զոհվածների թիվը հասել է 16.500-ի: Նրանցից 11.486-ը քաղաքացիական անձինք են, որոնց թվում են նաև զինված ընդիմության ներկայացուցիչները, 4.151-ը՝ զինծառայողներ, իսկ 870-ը` դասալիքներ:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր ավելի քան 12.000 զոհերի և 230.000 փախստականների մասին:

54-ԱՊԱՏԻԿ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ…

Իսրայելի զինվորական դատարանը, անցած տասնամյակում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մարտական թևի ղեկավար Իբրահիմ Համեդային մեղավոր ճանաչելով մի շարք ահաբեկչական գործողությունների կազմակերման մեջ, որոնց հետևանքով զոհվել էր 46 և վիրավորվել ավելի քան 400 մարդ, միանգամից դատապարտել է 54-անգամյա ցմահ ազատազրկման ժամկետով:

ՌՈԳՈԶԻՆԻ ՈՐԴԻՆ ՎԱՌՈԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ ԿՂԵԿԱՎԱՐԻ

ՌԴ կառավարության փոխվարչապետ և պաշտպանական արդյունաբերության համալիրի աշխատանքները համակարգող Դմիտրի Ռոգոզինի որդին նշանակվել է Տուլայի մարզում գտնվող և վառոդ արտադրող «Алексинский химический комбинат» դաշնային պետական ձեռնարկության գործադիր տնօրեն: Ձեռնարկությունը մինչև վերջերս, վառոդից բացի, արտադրում էր նաև էթիլային սպիրտ, լաքեր, ներկեր և անգամ… կահույք ու խալաթներ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԶԵՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՏԱՀԱՆՈՂՆ Է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմատեխնիկական համագործակցության կոմիտեի նիստում հայտարարել է, որ վերջին 6 տարում Ռուսաստանը կրկնապատկել է ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի ծավալները՝ 2005 թվականի 6 միլիարդ դոլարից 2011 թվականին հասցնելով 13 միլիարդի: