Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՖԻՆՆԱԽՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ

ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկել է երեք տարվա ընթացքում նորակոչիկների թիվը կրճատել 10-ը, իսկ զինծառայողներին հավասարեցված անձանց թիվը` 20 տոկոսով: Հայտնելով այդ մասին, ֆինանսների նախարարի տեղակալ Տատյանա Նեստերենկոն հիշեցրել է, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս առաջարկել էր զինծառայողներին հավասարեցված անձանց թիվը երեք տարվա ընթացքում կրճատել 15 տոկոսով:

ԿԱՐԱՋԻՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի դատավորները վերացրել են Բոսնիա-Հերցեգովինայում Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի նկատմամբ ցեղասպանության կազմակերպման մեղադրանքը:
Այդպիսի պահանջով հանդես էին եկել Կարաջիչի փաստաբանները, որոնք, մատնացույց անելով նման մեղադրանքի անհիմն լինելը, պահանջել էին չփաստարկված համարել 1992 թվականին Բոսնիա-Հերցեգովինայում ցեղասպանություն իրականացնելու Կարաջիչին վերաբերյալ ներկայացվող մեղադրանքները:

«Су-27»-Ի ԱՂԵՏ ԿԱՐԵԼԻԱՅՈՒՄ

Երեկ առավոտյան Մոսվայի ժամանակով ժամը 09:51-ին Կարելիայի Բեսովեց օդանավակայանից հյուսիս-արևմուտք վայրէջքի պահին աղետի է ենթարկվել ՌԴ ռազմաօդային ուժերի «Су-27 УБ» կործանիչը, որը ընկել է անտառապատ վայրում՝ երկաթգծի հարևանությամբ և բնակելի տնից հազիվ 100 մետր այն կողմ:

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է «ՀԱՄԱՍ»-Ի ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Կազմակերպության ղեկավարության պնդմամբ, իր տանը Քամալ Ռանաջի սպանությունը կազմակերպել է Մոսսադը: «ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել հատուցման գործողություններ:

ՈՉ ԹԵ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆՔ, ԱՅԼ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ եվրոպական պետության հետ չունի ուսումնասիրման նպատակով մարտական տեխնիկայի գնման վերաբերյալ պայմանավորվածություն, և որ «իրենք աշխատում են միմիայն Եվրոպայում մշակված և մարտական տեխնիկայում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու եւ հնարավոր ներմուծման մակարդակում»:

ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ

ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների համար Կրեմլում կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք և ոչ ոքի թույլ չի տա իր հետ «ուժի լեզվով» խոսել և օպերատիվ ու համարժեք պատասխան կտա յուրաքանչյուր սպառնալիքի:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՆԿԵՐԸ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ

«Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրեն Իգոր Սեվաստյանովը հայտնել է, որ բազմաթիվ պետություններ բարձր են գնահատում խորհրդային արտադրության արդիականացված տանկերը, ինչը կարող է դառնալ արդյունավետ համագործակցության նոր ուղղություն: Կազմակերպությունն այժմ ունի «Տ-72» արդիականացման շուրջ 200 պատվեր, սակայն չի նշել պատվիրատու պետությունների անունները: