Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈԳՈԶԻՆԻ ՈՐԴԻՆ ՎԱՌՈԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ ԿՂԵԿԱՎԱՐԻ



ՌԴ կառավարության փոխվարչապետ և պաշտպանական արդյունաբերության համալիրի աշխատանքները համակարգող Դմիտրի Ռոգոզինի որդին նշանակվել է Տուլայի մարզում գտնվող և վառոդ արտադրող «Алексинский химический комбинат» դաշնային պետական ձեռնարկության գործադիր տնօրեն: Ձեռնարկությունը մինչև վերջերս, վառոդից բացի, արտադրում էր նաև էթիլային սպիրտ, լաքեր, ներկեր և անգամ… կահույք ու խալաթներ:

Ձեռնարկությունը գտնվում է սնանկացման եզրին, և Ռոգոզին կրտսերը հայտարարել է, որ իր խնդիրն է հնարավորինս կարգի բերել ընթացիկ արտադրությունը, ճիշտ կազմակերպել ձեռնարկության հիմնական ծառայությունների աշխատանքը, լուծել աշխատողների սոցիալական խնդիրները և արդիականացնել վառոդի արտադրությունը:

Խորագիր՝ Նորություններ


03/07/2012