Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«WIKILEAKS»-Ը ԿՕԳՆԻ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱԼ

Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանն ապաստան գտած Ժուլիան Ասանժը հայտարարել է, որ «WikiLeaks»-ը կհրապարակի Սիրիայի հակամարտությանն առնչվող շուրջ 2,4 միլիոն փաստաթուղթ: Նրա պնդմամբ, այս բացահայտումը կատարվում է ոչ թե հասարակական կարծիքը որևէ կողմ ուղղորդելու, այլ օգնելու մարդկանց ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում Սիրիայում, իսկ հրապարակվող փաստաթղթերը կվարկաբեկեն թե՛ Բաշար Ասադին և թե՛ նրա հակառակորդներին:

ԻՐԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԿՐԿՆՕՐԻՆԱԿԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԹՍ-Ը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ամիր Ալի Հաջիզահեդը հայտարարել է, որ Իրանը տիրապետում է Միացյալ Նահանգների՝ գաղտնի պահվող բավականաչափ տեղեկատվության` կրկնօրինակելու համար մեկ տարի առաջ իջեցված ամերիկյան «RQ-170» անօդաչու թռչող սարքի կառուցվածքը:
Հաջիզահեդը դեռեւս ապրիլին հայտարարել էր, որ Իրանի գիտնականներին հաջողվել է կոտրել ԱԹՍ-ի համակարգչային համակարգերի կոդերը և ձեռք բերել սարքի կրկնօրինակման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջին յոթ տարում երկու անգամ կրճատել է պաշտպանական պետական պատվերով նախատեսված գիտահետազոտական ու կոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորումը, այն 35 տոկոսից իջեցնելով 18 տոկոսի, ինչից առաջին հերթին տուժում են միջնաժամկետ ու երկարաժամկետ գիտական աշխատանքները: Անընդհատ փոփոխվում են նրանց ավարտման ժամկետները, խախտվում է սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման տեխնոլոգիական ցիկլը: Հիմնականում վկայաբերվում է մեկ պատճառաբանություն՝ «Հրատապությունը կորցնելու պատճառով»:

85 ՍԻՐԻԱՑԻ ԶԻՆՎՈՐ ՓԱԽԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ

Համաձայն լրատվամիջոցների հաղորդումների, 293 սիրիացիներ, որոնց թվում նաև կառավարական զորքերի 85 զինծառայող և մեկ գեներալ, որի անունը գաղտնի է պահվում, փախչելով ապաստան են գտել Թուրքիայում: Սիրիայում խռովությունների սկզբից ի վեր սա ամենազանգվածային փախուստն է:

ԺԱՄԱՊԱՀԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ

Անցած գիշեր Կուրիլյան կղզիների գյուղերից մեկում Ռուսաստանի կենտրոնական բանկի տեղի մասնաճյուղի ժամապահը կրակ է բացել բանկի երեք հաշվապահի վրա: Սպանելով երկուսին և վիրավորելով երրորդին՝ ժամկետային զինծառայող Բեսսալովն ինքնասպան է եղել:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎՈՒՄ ԿՈՐԾԱՆՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԿՈՐԾԱՆԻՉ

Շոտլանդիայի ափերի մոտակայքում Հյուսիսային ծովն է ընկել բրիտանական երկու «Торнадо» կործանիչ-ռմբակոծիչ: Օդաչուներից երկուսին հայտնաբերել և վերցրել է փրկարարական ուղղաթիռը: Մյուս երկու օդաչուների որոնումները շարունակվում են: Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղի ունեցածի պատճառները դեռևս պարզ չեն: Հայտնաբերվել է նաև վթարված ինքնաթիռներից մեկը: Նրա որոնումներն իրականացվում են «Բեատրիս» նավթային հանքավայրի մոտակայքում, 40 քառակուսի կիլոմետր ընդգրկող տարածքում:
Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ինքնաթիռներն օդում բախվել են միմյանց:

ԻՐԱՆԸ ՀՐԹԻՌՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԶՈՐԱԽԱՂԵՐ Է ՍԿՍԵԼ

Իրանի բանակը երկրի կենտրոնական՝ Սեմնան գավառում սկսել է սեփական արտադրության «Shahab» (Մետեոր), «Khalij Fars» (Պարսից ծոց), «Tondar» (Կայծակ), «Fateh» (Հաղթող), «Zelzal» (Երկրաշարժ) и «Qiam» (Ապստամբություն) հրթիռների օգտագործմամբ զորախաղեր: Հրթիռային հարվածներն ուղղվում են հավանական հակառակորդի ռազմաօդային ուժերի բազաների մակետներին:
Այս հրթիռներից «Shabab-3»-ն ունի գործողության 2.000 կիլոմետր շառավիղ և տեսականորեն կարող է հասնել Իսրայել ու Հարավային Եվրոպայի պետություններ: