Ազգային բանակ
Զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստում անվտանգության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով հրդեհ է բռնկվել: Ահազանգը ուսումնական է:
Հովհաննեսը, Նարեկը, Պավելը, Մարտինը, Հրայրը… Տղաները տարբեր մասնագիտություններ ունեն, տարբեր հետաքրքրություններ, սակայն բոլորին մեկտեղել է հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամությունը։
Վերադասի հրամանով մեկնարկում է փակ շինության ներսում դիվերսիոն խմբի վնասազերծման վարժանքը։ Զինվորներին ուղղորդում և խնդրի կատարման նրբություններն է ներկայացնում սերժանտ Հրաչյա Եգորյանը:
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։
Զինված ուժերում արդեն քանի ամիս է՝ ներդրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Այն հնարավորություն է ընձեռում զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության՝ հինգ տարի ժամկետով: