Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ

-Իմ ծննդավայրը Արարատի մարզի Սիսավան գյուղն է,- ասում է մայոր Էռնեստ Սահակյանը: -Այնտեղ իմ մանկության սիրելի մարդիկ են, բարի հիշողությունները, տունը, իմ ապահով անկյունը… Ի վերջո, ծննդավայրս իմ Հայրենիքի մասնիկն է՝ ամենաթանկը, ամենասիրելին:

ՆՎԻՐՈՒՄ

Բուժծառայության մայոր Գոհարիկ Արզումանյանը զինվորական բժշկության նվիրյալներից է: Երեւանի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Տիգրան Թունյանը նրան այսպես է ներկայացնում.
-Լավ մասնագետ է, հոգատար ու սրտացավ մարդ, բարեխիղճ է, պարտաճանաչ, սկզբունքային։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՖՐԱՆՍԻԱ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆԵՐԸ

Օրերս անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը։ Քննությունների ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

ԿԱՄՔ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ

Հատուկ գործողությունների ստորաբաժանման զինծառայողները ամենաբարդ իրավիճակներում արագ և հմտորեն կատարում են մարտական խնդիրը: Նրանք լինում են ամենաթեժ կետերում, ծառայում են հայրենիքին առանց փառքի իրավունքի:

ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող «Բանակային խաղերին» արդյունավետ նախապատրաստվելու և ռազմակիրառական մարզաձևերը հանրայնացնելու նպատակով զորամասերից մեկում անցկացվել են ռազմականացված քառամարտի, ինքնաձիգից և ատրճանակից հրաձգության մրցումներ։

ՕՐԻՆԱԿ՝ ԵՆԹԱԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայոր Հրայր Ազիզյանը Եղեգնաձորից է: Պատանեկան տարիներից առանձնահատուկ սեր ու հարգանք է ունեցել ծառայության, զինվորական համազգեստի նկատմամբ: