Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԵՐԴՈՒՄ  ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԵՎ ՀԻՊՈԿՐԱՏԻՆ

Երևանի պետական բժշկական համալսարան մտնելիս Ռոման Օհանյանի առաջին կանգառը պարտադիր համալսարանական և պատերազմում զոհված իր գործընկերներին նվիրված ցուցանակի առջև է. ողջունում է, մեկ րոպե լռությամբ հարգում նրանց անմար հիշատակը։

ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԱՐՑԱԽ

Նարինեն ու Սերգեյն արդեն 4 ամիս է, ինչ ձեռք ձեռքի տված դուրս են գալիս բժշկական համալսարանից և միասին ուղևորվում Սերգեյենց տուն։ Զույգն արդեն նշանադրվել է, հարսանիքն էլ սարերի հետևում չէ: Նարինե Արզումանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող է, ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից: Դպրոցն այնտեղ է ավարտել եւ բժիշկ դառնալու երազանքն իրականացնելու համար տեղափոխվել է Երևան:

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունվարից մեկնարկել է «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը, որի նպատակը 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած 18-30 տարեկան երիտասարդներին աջակցելն է: Նախագծի անդամները կիրականացնեն մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագրեր, որոնք կօգնեն երիտասարդներին վերաիմաստավորելու սեփական ներուժն ու հնարավորությունները։

ՄԻ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ

1995 թվականին Ալավերդու «Լազուր» երաժշտական խմբով զինվորների առջև ելույթ ունենալու նպատակով Արցախում էինք (եղել էինք նաև պատերազմի ժամանակ): Շուրջ 10 օր համերգներով հանդես եկանք բոլոր պաշտպանական շրջաններում: Վերջին երկու օրը ելույթներ ունեցանք 5-րդ պաշտպանականի զորամասերում: Երկրորդ օրը Մատաղիս ու Թալիշ գնացինք, սակայն Մատաղիսի դպրոցում տեղավորված զորամասում ելույթ ունենալուց հետո չթողեցին շարժվել դեպի Թալիշ, քանի որ թշնամու դիվերսիոն խումբ էր նկատվել (հետո պարզվեց՝ հետախուզական):

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԸՆԿՈՒՅԶՆԵՐԸ

Այս իրապատման հերոսը առաջին դասարանցի Վահեն է, որը պատերազմի օրերին «Վաճառքի գումարը՝ զինվորին» գրությունը ձեռքին, Արմավիր քաղաքի մարդաշատ ու բանուկ փողոցներում օրվա տարբեր ժամերին հատը 100 դրամով ընկույզ էր վաճառում և վաճառքից ստացված գումարը «Հայփոստի» մոտակա բաժանմունքից անձամբ փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

...ԴՐՈ՛Շ ՊԻՏԻ ՊԱՀԵՍ ՄԻ ՕՐ

…Դրո՛շ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում,
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ…

ԽՃԱՆԿԱՐ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Նկատած կլինեք, զորամասի վարչական շենք մտնելիս մեզ մարտական զգաստությամբ դիմավորում է զորամասի դրոշը։ Գիշեր-ցերեկ նրա կողքին կանգնած է զինվորը՝ դրոշի խորը, խոհուն լռությունն առած իր մեջ, մեկը մեկին շարունակող…