Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԲԱՐԵՎ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Թեև խորհրդանշական թվերին չեմ հավատում, բայց պետք է խոստովանեմ, որ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը թարգմանել եմ ուղիղ 40 օրվա ընթացքում… Իսկապես որ խորհրդանշական թիվ. չէ՞ որ այս վեպ-ռեքվիեմը պատմում է ադրբեջանցի մարդատյաց խուժանից հոշոտված մեր անմեղ հայրենակիցների մասին, որոնք հայ լինելուց զատ որևէ մեղք չէին գործել այս աշխարհում։

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի մասին մեր ակնարկը «Հայ զինվորում» հրապարակվեց ամիսներ առաջ։ Տակավին պատանի՝ պատերազմ մեկնած ազատամարտիկի հուշերը անհնար էր տեղավորել մեկ հոդվածի շրջանակներում, եւ ահա դրանցից մի քանիսը այսօր ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը… Ոգեկոչելու այն հերոսական ու վեհ տարիները, երբ Արցախյան պատերազմի բոցերում ծնվում էին բազմաթիվ ասքեր ու դյուցազներգություններ, երբ Արցախի անկախության զոհասեղանը ներկվում էր քաջերի արյամբ ու հառնում էր անկախ ու հզոր Հայաստանի տեսլականը։

ԵՐԳԻ ԶԻՆՎՈՐԸ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ՈՒԳԱ գումարտակի ժամկետային զինծառայող, ՌԻ նվագախմբի զինվոր Դավիթ Խաչատրյանը սիրված է Ռազմական ինստիտուտի ողջ անձնակազմի կողմից: Ծառայության մեկ ու կես տարվա ընթացքում նա հասցրել է իր գեղեցիկ ձայնով, գրագետ երգով գրավել բոլորի սրտերը: Այսօր արդեն դժվար է պատկերացնել ինստիտուտում կազմակերպվող որևէ միջոցառում առանց Դավիթի անմիջական մասնակցության:

Բարձրունիի մարտական հենակետում պայմանագրային զինծառայողները հիմնականում Եղեգնաձորի Մալիշկա գյուղից էին՝ Արամը, Արմենը, Արսենը, Գևորգը։ Հայաստանի մյուս բնակավայրերից զինվորագրվածները մշտապես նրանց հոգու հետ էին խաղում` ասելով. «Պառավ թալանողներ»։ Երբ այդ մասին փորձեցի իմանալ, տղաները, ոչ այն է կատակով, ոչ այն է լուրջ, պատմեցին. «Կուբաթլուի գրավումից հետո (շատերն էլ ասում էին՝ առաջ, որովհետև ասում էին, որ մինչև մեր զորքերի մտնելը, քաղաքն արդեն դատարկված էր), մի քանի մալիշկացիներ գնում են, այսպես ասած, «թալանի»։

-Կոբրայի դիրքերում էինք։ Սպառազեն թշնամուն հակակշիռ մի տանկ ունեինք,- վերհիշում է Ա. Պետրոսյանը։ -Տանկիստի անունն Արարատ էր, որը նախկինում եղել էր մեխանիզատոր-տրակտորիստ։ Մեր տանկն ավելի շատ թշնամուն վախեցնելու, ցուցադրելու համար էր, թե՝ նայե՜ք հա։ Տանկիստ Արարատը տանկի աշտարակը պտտեցնում էր, փողը բարձրացնում, նշանառությունը բռնում էր, որ կրակի, մեկ էլ փողը թրըմփ, ընկնում էր ցած։ Այսպես հաճախ էր պատահում։

-Լաչինում ահեղ մարտեր էին ընթանում,- վերհիշում է Արամ Պետրոսյանը։ -Կոբրայի դիրքերում Ապարանի ջոկատի տղաները կոտրեցին թշնամու դիմադրությունը։ Թշնամին նահանջեց։ Մենք սկսեցինք հետապնդել և սեպի նման խրվեցինք թշնամու դիրքերը։ Թիկունքից օգնության հույս չկար, և հրաման եկավ անմիջապես հետ քաշվել։

ՃԵՐՄԱԿ ԱՂԱՎՆԻՆԵՐ

Դանդաղ լռությամբ բացվում էր հարթավայրային խաղաղ առավոտը։ Արևի առաջին շողերից, ոնց մեծ խարույկից, թռչող կրակե անհամար լույսեր պեծպեծում-փայլում էր ձյան անսահման ծովը։ Սիբիրի հավերժական ձյան թագավորությունում խաղաղվում էր ողջ գիշեր մոլեգնած բուքը։ Բնությունը այսպես ամեն առավոտ խաղաղվում էր, սակայն ողջ գիշեր անխղճորեն ծեծում էր գերանակապ տնակների դռներն ու պատուհանները։ Ծեծում էր անխղճորեն, դաժանաբար, ու ամբողջ օրը աշխատած, հոգնած մարդկանց աչքերից փախչում էր քունը, դադարը։