Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Ասպրամ Ծառուկյանը ծնվել է Անիի շրջանի Սարակապ գյուղում։ Պապերը գաղթել են Կարսից ու Ալաշկերտից։ Բնօրրանի կորստյան ցավը շաղախած Շիրակի դաշտի փուշ ու տատասկին՝ վերստին կառուցել են իրենց ծուխ-ծխանին, նոր ծնունդներով շենացրել այն։ Երկար տարիներ աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, «Առագաստ», «Ճեպընթաց» պարբերականներում։
1997թ.-ից ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այժմ ՊՆ աշխատակազմի հրատարակչական բաժնի խմբագիրն է։

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ

Ես մարդ եմ, բայց ո՞վ եմ ես` որպես մարդ:
Այս հարցը` հենց այս ձեւակերպմամբ, քչերին է հուզում, թեեւ շատերին է հետաքրքրում, թե ո՞վ է մարդ արարածը, եւ ինչպիսի՞ն է նա, ինչպե՞ս կարող ենք մենք ճանաչել մարդուն` հարցեր, որոնց իրական պատասխանը կարող ենք գտնել` միմիայն սեփական հոգու խորքը նայելով:
Շատ հաճախ մեզ թվում է, թե խորապես ճանաչում ենք այն մարդկանց, որոնց հետ մենք շփվում են, բայց գալիս է մի պահ, երբ մեր ամենավստահելի մարդու արարքը սառը ցնցուղ է դառնում մեզ համար:

ՄԵՐԸ ՈԳՈՒ ԿՌԻՎ Է

Երբ խոսքը վերաբերում է բանակին, բոլոր մտահոգությունները, թերությունները, բացթողումները դառնում են երկրորդական։ Սահմանին զինվորը դրոշի պես բարձր պահել է մեր ազգի հավաքական արժանապատվությունը, յուրաքանչյուրիս պատիվը։ Մենք պիտի այնպես անենք, որ զինվորն իրեն չեմպիոն զգա, աշխարհին հաղթած չեմպիոն։ Պիտի այնպես անենք, որ զենքը մեր զինվորի ձեռքում բազմապատիկ հզոր լինի, թե չէ հակառակորդն էլ զենք ունի, բոլորն էլ զենք ունեն, մեր կռիվը զենքի կռիվ չէ, ոգու կռիվ է։

Դու՛ք, որ կանգնեցիք օրհասի պահին,
Կրծքով դիմահար հրին ու հողմին,
Ու բիբլիական հողը Նաիրյան
Ձեզ կորով տվեց և ուժ առնական:

ՀԱՅՈՑ ՄԵԾ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ

Աստվածաշնչում մենք քիչ կանք, բայց հենց միայն մեր հայոց Թորգոմա տան հիշատակումը Սուրբ գրքում բավական էր լինելու սրբացնել մեր զգացմունքներն առ մեր տունը, որ նաեւ Արարատի երկիր էին կոչում, ու մանավանդ` ճանաչելու ինքներս մեզ եւ ուրիշներին մեզ մեծարել տալու որպես աստվածաշնչյան ազգ եւ մեր երկիրը` աստվածաշնչյան երկիր: Իսկական տեղն է հիշելու, որ Թորգոմն էլ ինչ-որ մեկը չէր` գար ու «հանկարծ» Սուրբ գիրք մտներ սուրբ գրով, այլ «առաքինի եւ արդար» Նոյ նահապետի կրտսեր որդու` Հաբեթի ծոռը, ու մեր ազգի անվանադիր նահապետ Հայկն էլ ահա այս Թորգոմի որդին էր:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՔԱՅԼԵՐԳ

Հանուն մեր երկրի, հանուն հավատքի,
Հանուն այսօրվա, հանուն գալիքի,
Հարթելու համար ճամփան հավերժի
Հանուն մեր սիրո ելել ենք երթի:

Խուստուփը սուրբ, Կապուտջուղը հպարտ,
Վկա են եղել դարերի մեր պատմության։
Ամրակուռ է մեր հոգին, վեհ է, հպարտ,
Քաջությունն է հիմը մեր էության։