Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Իշխանն իր ուսից մի կողմ նետեց Դարեհի ձեռքը և հայացքն ուղղեց Պարմենիոնին: Զայրույթն ու ցավը աղավաղել էին իշխանի դեմքը: Զուսպ արցունքի մի կաթիլ գլորվեց նրա աչքից ու սահելով այտի վրայով՝ կախվեց թավամազ կզակից ու թեթևակի թրթռաց: Փառանձեմը մոտեցավ իշխանին, ձեռքի աննկատ շարժումով սրբեց արցունքն ու գլուխը խոնարհեց նրա կրծքին:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊ (16 ՄԱՐՏ)

«Ճշմարիտ,ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ հետեւից կգա. եւ ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան. եթե մեկը Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը» (Հովհ.12; 24-26):

ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՕԳՆԱԿԱՆ

Տիգրանակերտի Քիլիս բնակավայրից են սերում Բյուզանդ եւ Մաքրուհի Շիլգեւորգյանները։ Եղեռնից հետո դեգերել են աշխարհով մեկ, հանգրվանել Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ հայրենիքի կարոտով աչքերը փակեց ընտանիքի հայրը։ Ու հիմա հայրենիքում է Մաքրուհի մայրիկն իր որդու՝ Ավետիսի հետ։ Ավետիսն արդեն մի քանի անգամ եղել է Արցախում, մասնակցել զոհվածների հուշարձանի բացմանը։ Այս անգամ նա եկել է օգնության ձեռք մեկնելու զոհվածների ընտանիքներին, որոնց թվում էին զոհված ազատամարտիկ Հրաչյայի Արսեն, Մանուկ, Մուշեղ տղաները։

ՀՈՂ ԵՎ ԱՐՄԱՏ

Դու մի օր
Կթողնես այս ծարավ ու պապակ հողը,
Կլքես, կգնաս,
Եվ իմ արցունքները քեզ կուղեկցեն,
Բարի ճանապարհ կմաղթեն։
Դառն է հայացքդ, թախծոտ.
Սիրտդ ծվատում են
Հուսահատության փուշ ու տատասկը,
Եվ ամենօրյա տագնապներն ու մորմոքները
Կորզել են հոգուդ անդուլ կորովը։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Իշխանն ակամա իր վրա զգաց Փառանձեմի հայացքը, շրջվեց և նրա երջանիկ աչքերում անսահման թախիծ ու աղաչանք տեսավ: Պարմենիոնը քնքշությամբ գրկել էր նրա իրանը և հազիվ նկատելի ու դժվարությամբ զսպվող դողը ցնցում էր նրա լայն ուսերը: Ոչ հեռու կանգնել էր Սլովենան և տագնապով նայում էր Փառանձեմին, պատրաստ` յուրաքանչյուր վայրկյան հասնելու օգնության: Բացակայում էին Արտավազդն ու Թորգոմը, ովքեր զբաղված էին ամրոցի պաշտպանության նախապատրաստությամբ:
-Ես իրավունք չունեմ ուշացնելու քեզ, Ալեքսա՛նդր, բայց թույլ տուր իմ որդուն գոնե մի երկու օր հարազատների մոտ մնալ, – մեղմ և միևնույն ժամանակ պահանջկոտ խնդրեց իշխանը:

-Ով եղել է Արցախի Մուշկապատ գյուղում, հավատացած եմ, նա երբեք չի մոռանա բարձրաբերձ լեռներին ծվարած այս շենը` շրջապատված կուսական անտառներով, սառնորակ ջրերով: Գյուղում ապրող մարդիկ շատ հյուրասեր են, հայրենասեր: Եվ դա ինձ թվում է շատ բնական, որովհետև այստեղ բնությունն ու մարդը միացյալ են, անխոս իրար հասկացող:

Սահմանային զորամասերից մեկում զինվոր էր զոհվել։
Դեպքի ժամանակ զորամասի հրամանատարը արձակուրդում էր։ Լուրն առնելուն պես նա արդեն զորամասում էր։ Պատերազմի բովով անցած ազատամարտիկ հրամանատարը տեսել էր իր զինվորի քաջությունն ու դիմացկունությունը. միասին էին տիրացել բարձունքներին, միասին էին դիմադրել թշնամուն, ցրտին, քաղցին… Աշխատասենյակում գլուխն ափերի մեջ առած` անընդհատ կրկնում էր. «Խաղաղ պայմաններում աններելի է, ի՞նչ պատասխան տամ ծնողներին։ Ես եմ հրամանատարը, պատասխանատուն ես եմ»: