Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ

Ես կարծում եմ` դա անգամ հիվանդություն չէ: Պատիժ է` ի վերուստ մարդուն Աստծուց ուղարկված իր աններելի վարքի համար… Միրըղ Մուզաֆֆարի տնից քիչ ներքև Կաբան Ղուլամի տունն է: Տեսնո՞ւմ ես, թե ինչ վիճակում է նրա թոռը: Բարձրանում է ցանկապատի վրա և այնտեղից անցորդների վրա քարեր նետում: Հիմա, տե՛ս, թե ինչ է կատարվում մյուս տներում, որոնք ջարդերի ժամանակ նույնպես հայերից են զավթվել: Բեյազի որդի Գաֆիլն արտաքուստ կարգին մարդ է թվում, բայց նա էլ է շիզիկ: Օրերս փողոցում ճանապարհս կտրեց և մի ամբողջ ժամ պատմեց, թե Մուհամմեդը սև ձիու վրա համբառնալով` ինչպես է Սինա լեռան վրա հանդիպել Ալլահին:

Աղվան Հրանտի Մինասյան՝ ծնված 1970թ.։ Դպրոց, տեխնիկում, այնուհետև սկսվեց ազատագրական պայքարը, և Աղվանը միացավ եղբոր՝ Աշոտի (Աշոտ Երկաթ) հրամանատարությամբ մարտնչող ջոկատի տղաներին։ Զոհվեց 1993թ., 23 տարեկան հասակում։ Մահից հետո տպագրվեցին «Տապանագիր», «Սուր և խաչ» գրքերը։ Հետմահու ընտրվեց Հայաստանի գրողների միության անդամ։ Պարգևատրվեց Եղիշե Չարենցի անվան մրցանակով։

ՃԵՐՄԱԿ ԱՂԱՎՆԻՆԵՐ

Բոլոր ժամանակներում, բոլոր բնակավայրերում լինում են պետության «նվիրյալներ»։ Գյուղացիներից մեկին, ասում էին, աքսորել են այն բանի համար, որ գյուղամիջում ցույց էր տվել ձեռքի ափերի կոշտուկները, որոնք առաջ էին եկել գերանդի բանելուց, բահով հողը փորելիս, ջուր անելիս… Եվ այդ նվիրյալներից մեկը վերևներին գրել էր, որ էսինչ-էսինչյանը դժգոհ է էս երկրից ու գյուղամիջում ձեռքերը ցույց տալով ասում է. «Նայեք, տեսեք, թե էս ինչ օրի հասցրին մեզ»։ Այն ժամանակների համար այդքանն էլ բավական էր, որ մի ամբողջ գերդաստան՝ իր մեծով ու փոքրով բռներ հեռավոր Սիբիրի ճանապարհները։ Իսկ աքսորը դա չարյաց փոքրագույնն էր, որովհետև մարդու կյանքն այնքան էր էժանացել, այնքան էր դարձել անարժեք, որ անողոքաբար կարող էին գործել դաժան ու անմարդկային պատիժներ։

Պատերազմը նրան գամել էր հաշմասայլակին։ Հիվանդանոցային ձգվող օրերն ու ամիսները, վիրահատությունները չէին օգնել։ Փոխարենը դարձել էր բռնկուն, նյարդերի մի խուրձ ու ամեն պահի կարող էր պոռթկալ, գոռգոռալ, նույնիսկ հայհոյել։ Երեխաներն արդեն չափահաս էին, լուռումունջ, չխոսկան, որովհետև արտասանած ամեն մի բառից հետո հայացքով զննում էին հոր դեմքը։ Կինը՝ համեստ ու առաքինի, թաքուն իր բախտն անիծելով ու աչքերը սրբելով, հլու-հնազանդ, երեխայի գուրգուրանքով փորձում էր մխիթարել ամուսնուն։

Լոս Անջելես քաղաքի Սանտա Մոնիկա պողոտայի հարեւանությամբ է գտնվում Սանտա Մոնիկա գերեզմանատունը։ Նազարն ու Հռիփսիմեն ծնվել են Այնթապում։ Եղեռնից հետո որբացել։ Հռիփսիմեն ապրել էր ամերիկյան որբանոցում, իսկ Նազարը աշխատել էր մեծահարուստ Գյուլբենկյանի հետ եւ, ինչպես ինքն էր ասում, երկաթագործի իր ոսկի փեշակով եղել է նրա աջ ձեռքը։ Դեգերելով երկրե երկիր՝ Հալեպում միացել, տունտեղ էին դրել։ Հետո ճանապարհը նրանց տարել էր Լոս Անջելես, ու նրանք ապրել էին հայրենիքի կարոտն ու եղեռնից զոհված հարազատների կսկիծը սրտում։ Հիմա նրանք հանգչում են Սանտա Մոնիկայի գերեզմանոցում։ Նազարեթ որդին վերադարձել է Հայաստան, իսկ Սոսի աղջիկը բնակվում է Լոս Անջելեսում։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

– Եթե դու խուսափես նույնիսկ իմ որդիների սրից, ես քեզ կգտնեմ: Կգտնեմ անգամ գերեզմանում, որտեղ դու կփորձես թաքնվել աստվածների պատժից, – զրնգաց նրա ձայնը:
«Եթե բոլոր հայուհիներն այսպիսին են, ապա հայկական հարցը միշտ կհետապնդի մեզ», – ցնցված մտածեց արքայից արքան` սարսափած լքելով պալատը:
Թորգոմը բարձրացրեց իշխանի գլուխը, և Սլովենան արագ նրա կիսաբաց բերանը լցրեց իր մոտի սրվակի պարունակությունը: Այնուհետև Թորգոմը խնամքով գրկեց իշխանին և ձեռքերի վրա տարավ պալատից:
Սլովենան ու Փառանձեմը տագնապած իրար նայեցին ու հասկացան միմյանց:

…Մանկության տարիներից Սադայը հաճախ երազում տեսնում էր գետի հունից դեպի վեր` եկեղեցու մոտ բարձրացող քարե աստիճանները, տեսնում էր այդ աստիճաններից ներքև սալահատակ հարթակը և այդտեղից դեպի գետի զառիվեր ափը սլացող նույնպիսի սալահատակ նեղլիկ փողոցը: Մինչդեռ այդ օրը, երբ բժիշկ Աբասալիևի հետ վերադառնում էին չկայացած ճանապարհորդությունից, Սադային թվում էր, որ թե՛ այդ եկեղեցին, թե՛ այնտեղ տանող քարե ճանապարհները, թե՛ նրա քարեղեն պատերը, թե՛ այդ արտասովոր, հինավուրց, Վուրագըրդի միակ փողոցը տեսնում է կյանքում առաջին անգամ: