Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԱԿՈՒՄԲԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Լրացավ «Հայրենիք» ակումբի գործունեության 5-ամյակը: Այն 1930-ականների Ցեղակրոն ուխտերի և 1990-ականների «Ազգայնական» ակումբի գաղափարական ժառանգորդն է: Ակումբն առաջնորդվում է ազգայնական գաղափարների քարոզչության հրատապությամբ և կարևորությամբ: Ակումբն անցած կարճ ժամանակահատվածում հրատարակել է Ցեղակրոնության ու Տարոնականության հիմնադիրներ Գ. Նժդեհի և Հ. Ասատրյանի նորահայտ երկերը, հայ քաղաքական մտքի անվանի ներկայացուցիչներ Նիկողայոս Ադոնցի, Շահան Նաթալիի, Հովհաննես Քաջազնունու, Լևոն Շանթի, Զարևանդի, Օննիկ Զարմունու, Արմենակ Բարսեղյանի աշխատությունները, հայոց ռազմական հաղթանակների փառավոր էջերի, ազգային գաղափարախոսության, դիցաբանության, մշակույթի, ազգային-պետական գործիչների, այլադավան հայերի, գլոբալացվող աշխարհի վերլուծությանը նվիրված աշխատություններ:

ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ

Օրը սկսված է կամ ավարտված (ոնց կուզեք, էնպես էլ համարեք)։
Իմ աշխատասենյակի պատուհանից սառնություն է փչում։ Անթև, տաք բաճկոն ունեմ կախիչին` ապահովության համար հագնում եմ։ Անշտապ սուրճ եփելու գործին եմ լծվում. օր է, եթե սկսվել է, թող տեղը տեղին սկսվի։ Բաճկոնը պիրկ գրկում է մարմինս, մինչև պոչուկս սառնությունից ապահովագրված է։ Մի քիչ մեջքից թույլ եմ, ո՛չ էն իմաստով, որ ժողովուրդն է հասկանում։ Ոտքերս թող սառչեն` կդիմանամ։ Եթե օդանցքը փակեմ, ծխախոտի կծու հոտը կներծծվի պատերի մեջ, և ջահել, գրասեր կանայք իրենց զգացած տհաճությունը չեն թաքցնի։ Անհարմար բան կստացվի։

Ժամանակակից մարդը, այսօրվա աշխարհի սոցիալ-տնտեսական բարդ կյանքի պայմաններին ենթարկվելով, հեռանում է իր հոգու պահանջը հագեցնելու ներքին մղումից: Հեռանում է շատ մշակութային հոգեւոր արժեքներից եւ աղքատացնում իր հոգեւոր կյանքը` լայն իմաստով: Իսկ քրիստոնեական հոգեւոր արժեքներով ապրելու ավանդական կենսաձեւը շատերի մեջ վաղուց է մոռացվել` հեռացվելով մանավանդ հոգեւոր այն հուշարձանից, որ մենք հատուկ հպարտությամբ մատնանշում ենք, որ է Քրիստոսի Եկեղեցին:

«Նահանջող հայ զորաբանակին ընդառաջ էր վազում նա…Մեծ տիկինը: Նա հերարձակ էր, բոկոտն, տագնապաժպիտ: Նրա հետևից հասնում էր կույսերի խումբը` հետ պահելու նրան: Զինվորները գլուխները խոնարհեցին և անցան: Մեծ տիկինը կանգ առավ, նայեց Ատոմին, չոքեց և հողը գլխին ածելով` խռպոտ կռնչաց.
-Սև հավը կանչեց Մամիկոնյան տան վրա…
-Հայոց աշխարհն ապրի, Մեծ Մայրիկ,-գոչեցին զինվորները, կանգ առան, շրջվեցին դեպի թշնամին` պատրաստվելու հերթական գրոհի,- Հայոց աշխարհն ապրի…

Ինձ մի՛ փնտրեք
Հպարտ քայլերգով
Հաղթական կռվից
Դարձողների մեջ:

-1992 թե՞ 93 թվականն էր՝ լավ չեմ հիշում։ Վիրավոր տղերքը պառկած էին Ավանի հիվանդանոցում։ Արայիկ Վարդանյանի հետ գնացել էինք տղաներին բերելու։ Մենք էլ լրիվ զինվորական շորերով, չսափրված, բեղ-մորուքներով, մի խոսքով՝ տեղով վայրենի… Հիվանդանոցից դուրս գալիս որոշեցինք մի կտոր հաց ուտել ու նոր շարժվել Սիսիան։ Էն վատ տարիներն էին՝ ցրտի, մութի, սովի տարիները։ Բոլորիս մոտի եղած փողերը հավաքեցինք, մտանք ռեստորան ու մի քանի սեղան իրար միացնելով՝ նստեցինք։ 10-12 հոգի էինք,- պատմում է Աշոտ Մինասյանը։

ԽԱՉԵՐԸ ԾԱՆՐ ԵՆ ՅՈՒՐՈՎԻ

Խաչը նպատակի ճանապարհին հաղթահարված խոչընդոտները չեն, այլ սխալ արված քայլերի եւ դրանք շտկելու անհրաժեշտության գիտակցությունը. որքան այն բարձր է, այնքան ծանր է խաչը: Խաչը մեր ոտքերի տակ չէ, այլ մեր ուսերին:
Խաչը ինչ-որ բան ձեռք բերելիս մեր տարած դժվարությունները չեն, այլ` ունեցածը պահելու եւ կորցրածը ետ բերելու մեր ջանքերը, որոնք մեծ են այնքան, ինչքան թանկ է ունեցածը կամ կորցրածը. Խաչը միշտ մեզանից անբաժան է: