Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ԱՆԳԱՄ ԷԼ ՓՈՐՁԻՐ



-Կոբրայի դիրքերում էինք։ Սպառազեն թշնամուն հակակշիռ մի տանկ ունեինք,- վերհիշում է Ա. Պետրոսյանը։ -Տանկիստի անունն Արարատ էր, որը նախկինում եղել էր մեխանիզատոր-տրակտորիստ։ Մեր տանկն ավելի շատ թշնամուն վախեցնելու, ցուցադրելու համար էր, թե՝ նայե՜ք հա։ Տանկիստ Արարատը տանկի աշտարակը պտտեցնում էր, փողը բարձրացնում, նշանառությունը բռնում էր, որ կրակի, մեկ էլ փողը թրըմփ, ընկնում էր ցած։ Այսպես հաճախ էր պատահում։ Մի անգամ էլ բարկացած Արարատն իջավ տանկից ու ասաց. «Ես էլ տանկիստ չեմ, նոր տանկիստ ճարեք»։ «Ի՞նչ է եղել, Արարատ ջան»,- հետաքրքրվեցին տղաները։ «Վերցրու, լսիր ինձ ինչ են ասում»,- ասաց ու ռացիան տվեց տղաներին։ Ռացիայի մյուս կողմից լսվում էր ռուս նշանառուի ձայնը.

-Еще раз попробуй, сынок, может получится.

Արարատը տանկի փողը մի 3-4 անգամ չարչարանքով բարձրացնում է, նշանառությունը կարգավորում ու երբ ուզում է կրակել՝ թրըմփ, փողն ընկնում է։ Հակառակ կողմից էլ ռուս նշանառուն նստած, «կայֆ» է անում, ծիծաղում, ռացիայով հորդորում է.

– Сынок, попробуй еще раз, может получится.

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Հոգևոր-մշակութային


11/04/2013