Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Մանուկ օրերի հիշողությունները անցնող տարիների հետ, երբ նորից այցի են գալիս., իրենց հետ խնդություն, ջերմություն են բերում։ Դեմքերն ու դեպքերը այնքան են քեզ հարազատ, որքան քո մանկության անհոգ ու անուշ օրերը։
…Ձմեռ է, ձյուն։ Մանկության տարիներին ձյունը ծածկում էր արար-աշխարհ, ծածկում էր մեր գյուղի տներն ու շրջակա սարերը։ Երեխաներով տաք վառարանի շուրջ հավաքվում ու փորձում էինք չորացնել մեր թաց շորերը, գուլպաները։ Հաճելի ջերմությունը նինջ էր բերում, սակայն մայրիկիս խնդրանքով երեխաներիցս մեկնումեկը պետք է բարձրաձայն մի գիրք կարդար, հիմնականում հայոց պատմավեպերից՝ «Սամվել», «Անիի ավերակները», «Խենթը»…

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Արտավազդը գլխից վեր պահեց գավաթն ու արժանապատվությամբ արտասանեց.
– Մեր ուժը գիտության մեջ է, և մենք հույներից կստանանք այն, ինչ մեզ պետք է, բայց միևնույն ժամանակ կպահպանենք մեր հավատն ու մեր լեզուն:
Պարմենիոնը եղբորից ավելի բարձրահասակ ու թիկնեղ էր, բայց Արտավազդի մեջ զարմանքով ավելի շատ կամք ու անսահման ուժ զգաց:
– Հայր, ես իրավունք չունեմ ժառանգելու քո գահը, բայց թույլ տուր, որ ժամանակի ընթացքում այն քո թոռանն անցնի, – արտասանեց Արտավազդը և գավաթը մեկնեց Սլովենային:

ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ: Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը Եկեղեցու մեծագույն տոներից է եւ արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության եւ մարդու փրկագործության նախախնամ խորհրդի: Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է Ավետարաններում:

ԱՐԻ ԴՐԱԽՏ ԵՐԿԻՐ ԱՐՑԱԽ

Ար Արարիչն
Ամենազոր
Արևգալի ծնծղաներով,
Մարտ ու ռազմի
թմբուկների
գոռ բամբյունով,
ոգեկոչման
ղողանջներով
ի լուր բազմաց
և բյուր բազմաց
ընծա բերեց
Հայք Աշխարհին
Արի-դրախտ
Երկիրն Արցախ:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Իշխանն իր ուսից մի կողմ նետեց Դարեհի ձեռքը և հայացքն ուղղեց Պարմենիոնին: Զայրույթն ու ցավը աղավաղել էին իշխանի դեմքը: Զուսպ արցունքի մի կաթիլ գլորվեց նրա աչքից ու սահելով այտի վրայով՝ կախվեց թավամազ կզակից ու թեթևակի թրթռաց: Փառանձեմը մոտեցավ իշխանին, ձեռքի աննկատ շարժումով սրբեց արցունքն ու գլուխը խոնարհեց նրա կրծքին:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊ (16 ՄԱՐՏ)

«Ճշմարիտ,ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ հետեւից կգա. եւ ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան. եթե մեկը Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը» (Հովհ.12; 24-26):

ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՕԳՆԱԿԱՆ

Տիգրանակերտի Քիլիս բնակավայրից են սերում Բյուզանդ եւ Մաքրուհի Շիլգեւորգյանները։ Եղեռնից հետո դեգերել են աշխարհով մեկ, հանգրվանել Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ հայրենիքի կարոտով աչքերը փակեց ընտանիքի հայրը։ Ու հիմա հայրենիքում է Մաքրուհի մայրիկն իր որդու՝ Ավետիսի հետ։ Ավետիսն արդեն մի քանի անգամ եղել է Արցախում, մասնակցել զոհվածների հուշարձանի բացմանը։ Այս անգամ նա եկել է օգնության ձեռք մեկնելու զոհվածների ընտանիքներին, որոնց թվում էին զոհված ազատամարտիկ Հրաչյայի Արսեն, Մանուկ, Մուշեղ տղաները։