Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Սահմանի մեր ավերված բնակավայրերում զինվորների դեմքերը պայծառ-պայծառ էին, լուսավոր հոգով։ Եվ լույսը խայտում էր ավերակների միջից՝ դառնալով լուսե կամարներ։ Իսկ Աղդամ-Ակնան ասես Աստծո կործանած քաղաքը լիներ՝ Սոդոմ-Գոմորը։ Դա հայ զինվորի վրեժխնդրության քաղաքն էր, իր ուժի ու կարողության հաղթանակի ամրապնդումը։

Մոնթեն լուր էր ուղարկել Մաճկալաշեն, որ ջոկատի տղաներով անհապաղ օգնության հասնենք։ Կարմիր շուկայում ծանր մարտեր էին ընթանում,- վերհիշում է Պողոս Խամոյանը։
-Որքան հնարավոր է՝ արագ տեղ հասանք ու միանգամից մտանք մարտի մեջ։ Աջ թեւից, անսպասելի, զորեղ հարված հասցրինք թշնամուն, եւ սկսվեց անկանոն նահանջը, ավելի ճիշտ՝ փախուստը։ Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվել էր, եւ մենք հոգնած, պատերին հենված զրույցի էինք բռնվել. կատակում-ուրախանում էինք, մեզ մոտեցավ Մոնթեն։

Ազատամարտի զոհվածներին նվիրված միջոցառում էր։ Կազմակերպիչները հոգացել էին ամեն ինչի մասին։ Մասնակիցների մեջ շատ էին ուսանող-ուսանողուհիներ տարբեր կրթական հաստատություններից։ Տարբեր հեռուստաալիքներից եկել էին հեռուստալրագրողներ։
Սակայն այդ մասին չէ, որ ուզում եմ պատմել։ Կազմակերպիչներից մեկը գլխին հավաքած հեռուստալրագրողների, շուրջբոլորը հայացքը պտտեցնելով, ինչ-որ բան է պատմում ոգեւորությամբ։ Հետո ասաց, որ կանչեն մի աղջնակի՝ ավելացնելով, որ լավ կլինի գրվի այդ աղջկա մասին։ Իսկ մինչ աղջկա «տեղ հասնելը»՝ նա խոսեց ու ներկայացրեց.- Անխղճացել ենք, դաժանացել, մոռացել ենք օգնության ձեռք մեկնել իրար։

Ճակատի գիծն առաջ էր գնացել, հրանոթների կրակոցների ձայները հազիվ էին լսվում։ Մի երեկո բացատում հանկարծակի հայտնվեցին պարտիզանները։ Պահակներին սպանեցին անմիջապես։ Պարտիզաններից մեկը մտավ դարբնոց եւ ուղիղ կրակահերթ բացեց Հանսի վրա։ Նա ընկավ մուրճը ձեռքին ու զարմացած հայացքով պառկեց հատակին։ Պարտիզանը կարմիրբանակայինի մաշված համազգեստից նկատեց Գալուստին, գոռաց, որ նա դուրս գա դազգահի հետեւից։ Այնուհետեւ՝ հարցաքննություն, տուգանային գումարտակ, հետո սանիտարական գնացքի վերանորոգում, գրավված ձիերի ուղեկցում դեպի թիկունք։

Ավետարաններում Հիսուս Քրիստոսի ուրվագծած կատարյալ մարդը նա է, ով լի է բոլորի հանդեպ սիրով և երբեք սպանություն չի գործում, ինչպիսին որ եղավ Քրիստոս Ինքը։ Սակայն ճակատագրական պահերին զենքի դիմելու թույլտվությունը տրվել է մարդկանց խստասրտության պատճառով, ինչպես որ Քրիստոս ապահարզանի մասին հրեաներին ասաց, որ այդ օրենքով Մովսեսը ոչ թե աստվածային կատարյալ կամքն է արտահայտել, այլ հրեաների խստասրտության պատճառով է թույլ տվել կանանց արձակելը (Մատթ. 19.8, Մարկ. 10.5)։

Ազատագրված հողի բույրն ու համը, գույնն ու ձայնը եւ վերջապես կարոտը զգալու համար պետք է ազատագրելուց հետո մի գիշեր քնես այդտեղ, լինի բնակավայր, թե ամայի տարածք,- խորհում էր Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն։- Այդ զգացողությունը ես ունեցա Նյուվադիի գրավումից հետո։ Փոքրիկ մի բլրակին մի տուն կար, որտեղ էլ գիշերն անցկացրինք գեներալ Գեգեի (Գրիգոր Գրիգորյան) հետ, որը լսելով, որ մեր ջոկատը պետք է իրականացնի Նյուվադիի ազատագրումը՝ սար ու ձորերով, արնոտած ոտքերով եկել-հասել էր մեզ։

Երբ սկսվեց շարժումը, Արիկին դժվար էր տանը գտնել։ Նա հեռահար զինտեխնիկայի (ականանետ, հրանոթ) մասնագետ էր, եւ արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե նրա մասնագիտական ունակությունները որքան անհրաժեշտ էին նոր-նոր կազմավորված, թշնամու դեմ դուրս եկած մեր ջոկատներին։