Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ

Ու հիմա ոտք դնելով բանաստեղծի ծննդավայր՝ միտքս անկանգ վազում է նրա հետքերով։ Ուզում ես շատ բան իմանալ նրա մասին… ուզում ես տեղյակ լինել ամեն մի մանրուքի։ Երևի դա է կոչվում կարոտ՝ կարոտ մերձավորի, հարազատի հանդեպ, ում երբևէ չես տեսել, սակայն միշտ թվացել է՝ կողքիդ է։
Այդպիսի զգացողություն ունեցա նաև, երբ այցելեցի Լոր գյուղ։ Հասկացա, որ Սյունյաց աշխարհում իմ այցելությունը Լոր՝ Համո Սահյանի ծննդավայր, եղել է ուխտագնացություն։ Լծենը ուխտագնացության շարունակությունն է։

ՈՍԿԵ ՄԵԴԱԼ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՑ

Միշտ էլ խոր հարգանք եմ ունեցել զինվորականների հանդեպ, և երբ ուսանողական ընկերներիցս մեկը (որը ծառայում է զինված ուժերում) ինձ առաջարկեց երգել զինված ուժերի երգի ու պարի համույթի երգչախմբում, անմիջապես համաձայնեցի։ Ես շփվել եմ զինվորական տարբեր շերտերի հետ։ Ե՛վ հորս ընկերների հետ, որոնց մի մասը պատերազմով անցած և հետագայում զինվորական դարձած մարդիկ են, և՛ կադրային սպաների հետ՝ զինվորական կրթությամբ, և՛ իմ կոլեգաների հետ, որոնք, այսպես ասած, արվեստագետ-զինվորականներ են, ու եկել եմ այն համոզման, որ կան բնավորության գծեր, որոնք բնորոշ են զինված ուժերի համակարգում ծառայող գրեթե բոլոր զինվորականներին՝ կարգապահությունը, նպատակասլացությունը, համարձակությունը և վճռականությունը։

ՈՐԴԻՆԵՐԻՆ
Լսեցե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արեք այդպես, որպեսզի փրկվեք.
քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։
Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։
Ով պատվում է հորը, ինքն էլ կուրախանա իր որդիներով, և նրա աղոթքը լսելի կլինի։
Ով փառավորում է հորը, երկարակյաց կլինի։

ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ

Աղուտնի գյուղով անցնելիս Հրանտ հայրիկը ասում է. «Այս գյուղում ադրբեջանցիներ էին ապրում։ Միայն այս գյուղի դպրոցի աշակերտները ավելի շատ էին, քան մեր մի քանի գյուղերի աշակերտները միասին վերցրած»։
Հրանտ հայրիկը 40 տարի գյուղի դպրոցում հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել։
Տարիներ առաջ մի ամսագրում կարդացել եմ, որ Անգլիայում կանայք 15 տարի մանկավարժությամբ զբաղվելուց հետո անցնում են թոշակի։ Գտնում են, որ արդեն դժվար է լինում նոր բան տալ, ուսուցանել աշակերտներին։ Ասենք՝ մի 25 տարի էլ թող սահմանված լինի տղամարդկանց համար։

-Տոնավաճառներից մեկում հանդիպեցի իմ ջոկատի ազատամարտիկ, քաջարի մարտիկին, որն զբաղվում էր բեռնակրությամբ,- վերհիշում է հրամանատարը,- ինձ տեսնելով՝ նախկինի պես ընդառաջ եկավ, որ բարևի։ Սակայն, երբ ուզում էինք բարևել-ողջագուրվել, իմ զինվորը մի պահ տատանվեց, կանգ առավ և մրոտած, ճաքած ու կոշտացած ձեռքերը ամաչելով սկսեց քսել շորերին, ասես ուզում էր թաքցնել։

-1992 թվականի մարտ ամիսն էր։ Ջոկատի տղաներով գտնվում էինք Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի պաշտպանական դիրքերում։ Մարտի 21-ը իմ ծննդյան օրն է, ու տղաներով որոշեցինք նշել այդ օրը,- վերհիշում է Հմայակ Զաքարյանը։ -Ամսի 20-ին, երբ մարտը դադարեց, սկսեցինք պատրաստություն տեսնել։ Հյուրասեր գյուղացիները, երբ իմացան, որ հաջորդ օրը իմ ծնունդն է՝ օգնեցին ինչով կարող էին։ Ինչ հնարավոր էր, պատրաստեցինք ու սպասեցինք հաջորդ օրվա լուսաբացին։ Կեսգիշերն անց էր, երբ պառկեցինք քնելու։ Նոր-նոր աչքներս կպել էր։

Զույգ եղբայրներ ենք, եղբորս անվանակոչել են հայրական պապիս անունով՝ Աղաբեկ, ինձ՝ մայրական պապիս՝ Հմայակ։ Հայրական պապս մշեցի է եղել, իմ անվանակից պապս՝ Հմայակը, գաղթել է Ղարսի Սթար գյուղից։ Իմ հիշողություններում պահպանվել է Հմայակ պապիս կերպարը, պատմությունները։ Երևի իր իմացության, իր իմաստուն խորհուրդների համար էին մարդիկ նրան Տացու պապ ասում։ Երկար, փարթամ բեղեր ուներ։ Նստում էր Հայկաշենի իր տան պատշգամբում ու հայացքը իր ծննդավայրի կողմը՝ երգում էր։ Երգում էր տխուր ու հուզական, հայրենասիրական երգեր։ Եղել էր Մազմանովի զինվորը։