Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Վարազդատը վաշտի հրամանատարն էր, այդ պարտականությունը նրա վրա էր ընկել նախորդի զոհվելուց հետո։ Տասնութամյա այս պատանին կամավոր էր եկել ճակատ։ Իր հատվածում առաջավոր գիծը հազիվ էր դիմանում։ Նա մեկիկ-մեկիկ ստուգեց մարտիկներին ու հետո սողաց ետ՝ դեպի առաջին հենակետը՝ գնդացրի մոտ։ Զինամթերքը վերջանում էր, շուրջը ճահիճներ էին՝ հոտած կանաչավուն ջրով, այս ու այնտեղ լողում էին սպանված ձիերի ուռած դիակները։ Խմելու ջուր չկար, շատերի շուրթերը ճաքել էին, մարմինները պատված էին թարախոտ վերքերով։

16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և լուսավորիչ Միշել Մոնտենի «Փորձեր» գիրքը թարգմանվեց բազմաթիվ լեզուներով՝ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին։ 1991-ին թարգմանվեց նաև հայերեն՝ առավել ամբողջական տեսքով։ Մինչ այդ՝ 1989-ին, հայերեն լույս էր տեսել նրա «Արժանավոր ապրելու արվեստի մասին» գիրքը, որը փաստորեն «Փորձերից» արված ծաղկաքաղ էր։

Ես, հո լա՜վ գիտեմ,
Դու չես մարդացել,
Նույն մարդատյա՛ցն ես
Մնացել կյանքում,
Վաղ թե ուշ կգա՛
Պատիժը վերին…
Ինքդ էլ լավ գիտես,
Որ չկա՛ ներում…

Ըստ հունգարական սկզբնաղբյուրների՝ հայերը Հունգարիայում բնակություն են հաստատել 9-11-րդ դարերում։ Հունգարիայի որոշ հին բնակավայրերի անուններ պարունակում են «օրմեյ» նախածանցը, որը հունգարերեն նշանակում է «հայ»։

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Աստծո Միածին Որդու գալստյամբ կրկին օրհնվեցին մարդկային բնությունը և բոլոր զգալի արարածները, որոնք անիծվել էին Ադամի մեղսագործության պատճառով: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները` Իրեն Խաղողի որթ անվանելով` ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1):

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Լույս է տեսել պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանի «Հայրենական մեծ պատերազմը նաեւ հայության գոյամարտն էր» գիրքը, որը նվիրված է Երկրորդ աշխարհամարտին եւ առանձնապես՝ Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը։ Թեեւ 67 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմի ավարտից, սակայն այդ ժամանակաշրջանի հանդեպ հետաքրքրությունը չի մարել։

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

«Մի սիրո պատմություն». այսպես է կոչվում օգոստոսի 10-ին Վետերանների միությունում հանրությանը ներկայացված վեպը: Հեղինակը Հայրենական մեծ պատերազմի ակտիվ մասնակից 90-ամյա Արտավազդ Մաթեւոսյանն է: Վեպը իրական հենքի վրա հյուսված սրտառուչ մի պատմություն է, որի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին: