Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԿԳԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՕՐԸ

20-րդ դարասկզբին հայ ժողովրդի հանդեպ իրականացել է թերեւս ամենասոսկալի ոճիրն աշխարհում՝ ցեղասպանություն։ Սակայն աշխարհի երեսից հայ ժողովրդին վերացնելու՝ բարբարոսի ծրագիրը չի իրականացել՝ ցեղը չի սպանվել, ցեղը կա եւ արդար պատիժ է պահանջում ոճրագործի համար։ Պահանջում է արդարության վերականգնում, պահանջում է տարիներով, տասնամյակներով, սերնդեսերունդ փոխանցելով Հայ դատը՝ իբրեւ ամենադժվար ու ամենակարեւոր ազգային ժառանգություն։

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Ապրիլի 26-ին ազգային բանակի ուսումնական զորամասերում սկսվեցին ավարտական քննությունները։ Պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ-ի կազմավորած հանձնաժողովները շուրջ մեկ շաբաթ կստուգեն կուրսանտների գիտելիքները, որից հետո կկատարվի տեղաբաշխում, եւ երիտասարդ մասնագետները ծառայությունը կշարունակեն մարտական զորամասերում։ Կուրսանտների ստացած գնահատականները կկարեւորվեն ինչպես նրանց տեղաբաշխման, այնպես էլ զորամասերի գործունեության գնահատման ժամանակ։

ԱԿԱՆՋԸ ԹԱՐԹԱՌԻ ՋՐԵՐԻՆ...

Տեր Վիրապ քահանան հուզվել էր։ Աղոթքի բառերը լռությամբ բարձրանում էին Դադիվանքի գմբեթն ի վեր, որտեղից լույսի ճառագայթներ էին գալիս-խաչվում սուրբ խորանին։ Դադիվանքում հարսանյաց արարողություն էր։ Քահանայի դեմքը ողողվել էր լույսերով։ Ուրախության արցունքներ էին գլորվում մորուքն ի վար։
-Փառքդ շատ, Տեր, որ ինձ այսպիսի բախտավորություն պարգեւեցիր։ Քանի՞ տարի, քանի՞ դար առաջ էր հնչել սուրբ պատարագը այս կամարների տակ։ Դաժան ժամանակների հողմը քանի՜-քանի խաչքար, սրբավայր-աղոթատեղի հարթեց, ծածկեց հողմով ու հողով։

ՄԻՋԱԴԵՊ` ԵԴԵՍԻԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԻՑ

Գազանացած դահիճները երեխաներին խլում էին իրենց հոր, թե մոր գրկից եւ նրանց ոտքերից բռնելով` խփում էին պատերին կամ սալահատակին, ուր այդ մանուկները սրտակեղեք ճիչերով խյուսի էին վերածվում մոլեգին թուրք կանանց ու մանուկների ոտքերի տակ: Մյուսները` գլխատված եւ արյունահոս գլուխներով զարդարված նիզակները վեր պարզած, սատանայական գոչյուններով պտտվում էին փողոցից փողոց:
Ոմանք էլ` մսավաճառների կեռերից կախված եւ տակավին կյանքով գալարուն մանուկների մսերն էին ամենայն պաղարյունությամբ հոշոտում…

…Ճչում էին Արցախի քարերը, կիսավեր տներն ու եկեղեցիները։ Ճչում էր հազար ու մի գույն առած բնությունը՝ Արցախ, եղիցի լույս, Արցախ, լինելու է լույս։
Ֆիզուլիի տներից մեկում, որը հայ զինվորների համար ծառայում էր որպես զորանոց, մի անկյունում ընկած էր Զեյնաբ խանումի ձայնասկավառակը։ Ձայնասկավառակին հայ զինվորը գրել էր. «Զեյնաբ խանում, քո զինվորը քեզ էլ է լքել»։ Իսկ Հայաստանից այնտեղ մեկնած աղջիկը՝ Մարգարիտ Օհանյանը, ավելացրել՝ «Հայ աղջիկները ձեզ հետ են, հայ քաջեր, մենք ձեզ սիրում ենք»։

Շատերը չգիտեն կամ էլ չեն հիշում Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, խոսքերը. «…ով մեղք է գործում, ծառա է մեղքին» (Հով.8։34)։ Քանի դեռ մարդը մեղք չի գործել, ազատ է, եւ մեղքն իշխանություն չունի նրա վրա, իսկ այն գործելուց հետո դառնում է նրա գերին։ Ոմանք ասում են. «Մեկ անգամ մեղք գործեմ եւ այլեւս չեմ գործի, դա մեծ աղետ չէ»։ Սակայն մեկ անգամ մեղանչելով՝ նա արդեն ընկնում է Գայթակղիչի ցանցը։ Եվ մեղքը սկսում է ուժգնորեն ներքաշել իրեն, այնուհետեւ մարդն արդեն չի զգում, թե ինչպես է հայտնվել մեղքի դաժան գերության մեջ։

ԽՈՍՔԵՐ, ՈՐ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԵՆ ՔԵՌՈՒՆ

1916թ. մարտից Օդեսայում սկսեց լույս տեսնել «Արմյանե ի վոյնա» ռուսերեն ամսագիրը, որի նպատակն էր հայ եւ ռուս ընթերցողներին տեղյակ պահել Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության, ընդհանրապես՝ այդ ընթացքում սրված Հայկական հարցի լուծման իրական վիճակի մասին։ Ամսագրին աշխատակցելու հրավեր են ստացել այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Մ. Գորկին, Ի. Բունինը, Վ. Բրյուսովը, Ն. Մառը, Մ. Շահինյանը, Յու. Վեսելովսկին, Ալ. Շիրվանզադեն եւ շատ ուրիշներ։
Ցավոք, այսօր դժվար է ամբողջական պատկերացում կազմել ամսագրի գործունեության մասին լրակազմ հավաքածուի բացակայության պատճառով։