Թերթ
Պատերազմը նոր էր ավարտվել։ Բերձորում տոնախմբություն է։ Զուռնա-դհոլի ձայնը լցվում է այրված, սեւացած պատերով տներն ու սրբում, ձորն է լցնում նեյնիմ ու կաղկանձ։ Ջեյրան անունով կովը կուրծքը խոտերին քսելով մի բակից մյուսն է անցնում։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին Աստվածային փառքով երեւման, որը նկարագրում են Ավետարանները (Մատթ., ԺԷ, 1-13, Մարկ., Թ, 2-12, Ղուկ., Թ, 28-36): Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուսը, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբին եւ վերջինիս եղբորը` Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` միայնության մեջ աղոթելու. «…լեռ ելավ աղոթքի կանգնելու» (Ղուկ., Թ, 28):

Հիշեցման է արժանի, որ կենցաղային սպասարկման սենյակներն արգելվում է կողպել, իսկ արդուկների վերաբերյալ` դրանք պետք է դրվեն չայրվող եւ անջերմահաղորդ տակդիրների վրա:
Քիչ չեն դեպքերը, երբ ստորաբաժանումների կողմից ուսումնական կենտրոններում հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելը եւս հանգեցնում են հնարավոր հրդեհների: Անտառներում տեղակայվելիս, ինչպես նաեւ ուսումնական եւ մարտական հրաձգությունների ժամանակ պետք է զգուշանալ հրդեհներից:

Ինքնախեղումների ու ինքնավնասումների դեպքեր լինում են բոլոր երկրների բանակներում, քանի որ միշտ էլ գտնվում են թուլակամ ու տկարամիտ պատանիներ, որոնք ծառայության դժվարություններից առժամանակ խուսափելու համար ձեռք են բարձրացնում իրենք իրենց վրա՝ անջնջելի խարան թողնելով սեփական կենսագրության սին էջերում:
Ինքնախեղում նշանակում է ինքն իրեն հասցնել աշխատունակությունն էապես սահմանափակող ու զինվորական ծառայության հետ անհամատեղելի վնասվածքներ՝ հաճախ նաեւ հաշմանդամ դառնալու ծանր գնով վաղաժամկետ զորացրման հասնելու համար:

Գնդապետ Արմեն Հարությունյանի հրամանատարությամբ գործող հրետանային ուսումնական զորամասում հուլիսի 15-ին սկսվեցին ամառային-աշնանային փուլի մասնագիտական պարապմունքները։
-Մենք շարային ստուգատեսն անցկացրինք հուլիսի 10-ին, հանդիսավոր միտինգը՝ 11-ին։ Նույն օրն էլ սկսվեցին մարտավարաշարային պարապմունքները,- ասաց ուսումնական մասի պետ փոխգնդապետ Արմեն Բալայանը։ -Հայտնի է, որ մենք կրտսեր հրամանատարներ ենք պատրաստում հրետանային տասներկու մասնագիտությունների համար, եւ նրանք, ովքեր փուլի ավարտին անբավարար գնահատականներ չեն ստանում (այդպիսիք հազվադեպ են լինում), ստանում են կրտսեր հրամանատարական կոչումներ եւ տեղափոխվում մարտական զորամասեր։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով հուլիսի 7-26-ը հրետանային ուսումնական զորամասի բազայի վրա ճամբարային հավաք է կազմակերպվել Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրս փոխադրված կուրսանտների համար։ Այստեղ կուրսանտներն ապրում են զորամասային լիարժեք կյանքով, ուսումնասիրում զինվորական առօրյան, մասնակցում բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը։

«Աֆղանցիներին»՝ բարձրահասակ ու թիկնեղ այս տղաներին հեշտ է զանազանել հազարի մեջ, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ հեռվից ճանաչել։ Նրանք դեռեւս ամուր ու կորովի տեսք ունեն, թեեւ նրանցից շատերի քունքերը վաղուց սպիտակել են։ Շաբաթն առնվազն մեկ անգամ, հատկապես աշխատանքից ազատ օրերին, նրանք հավաքվում են Պուշկինի փողոցում գտնվող իրենց միության գրասենյակում՝ միմյանց տեսնելու, միմյանցից տեղեկանալու… Բայց, միեւնույն է, «աֆղանցի» վետերանների նման ամեն մի հանդիպում զուտ նրանց հուզող, այսպես ասած, առտնին խնդիրներից աննկատ վերածվում է պետությանը, հատկապես բանակին վերաբերող հարցերի քննարկումների։