Թերթ
Օմարի երկրորդ հարձակման ժամանակ մեր հիմնական խնդիրներից մեկն էլ ձորերն ընկած թշնամու զրահատեխնիկան հանելն ու շարք վերադարձնելն էր։ Անասելի չարչարանքների գնով, լուսահոգի Իվանյանի օգնությամբ ու խորհուրդներով, 8-ից 5-ը մի կերպ հանեցինք։ Երեքը մնացին։ Ճանապարհը նեղ էր, հողը՝ փխրուն, իսկ եղանակը ժամը մեկ փոխվում էր։ Տանկերից մեկը մեջքի վրա ընկած էր։ Փորձեցինք՝ շարժիչն աշխատեց։ Մեր ուրախությանը չափ չկար։
-Աղդամի մատույցներում էինք։ Նախապատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մինչ հարձակումը խստիվ հրամայված էր՝ ոչ մի կրակոց, անօգուտ ոչ մի փամփուշտ չվատնել։ Դիրքավորվել ու սպասում էինք,- պատմում է ազատամարտիկ Թելման քեռին։ -Հակառակորդի կողմում նույնպես հանդարտ էր։ Զգացվում էր, որ պաշտպանական դիրքերն են ամրապնդում։ Սակայն օրվա մեջ ուղիղ երկու ժամը մեկ հրանոթով ուղիղ նշանառությամբ անվրեպ խփում էին մեր դիրքերին։ Այսպես՝ մեկ, երկու, երեք…
Վազգեն Սարգսյանն անձամբ գնում էր դիմավորելու տանկերով բեռնավորված ինքնաթիռները։ Երբ տանկերը՝ երկաթյա այդ հսկաները, իջեցնում էին բեռնատար ինքնաթիռից, մոտենում էր, շոյում, խոսում հետները, ասես շնչավոր արարածներ լինեին։
Տանկերի առաջին խմբաքանակը դիմավորելիս, Վազգեն Սարգսյանի հետ էր նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինը։

«Իմ տանկի տակ 13 անգամ ական էր պայթել։ Ամեն անգամ հրաշքով ողջ էի մնում, ուշքս տեղն էր լինում, իջնում վերանորոգում էի տանկը ու շարունակում կռվել,- պատմում է նա։ -Մի անգամ (Քարվաճառի մատույցներում) մի ազերի էր փախչում տանկիս առջեւից։ Անձրեւոտ, ցեխոտ օր էր։ Մի պահ թվաց, թե ազերին մնաց թրթուրների տակ, երբ հետ նայեցի, տեսա, որ ողջ է։ Տանկը կանգնեցրի, ազերուն նստեցրի տանկի վրա ու շարունակեցի ճանապարհը։ Երբ հասանք Արազին, ես նրան վայր իջեցրի. «Գնա՛, ախպե՛ր, քո մահը դեռ չի եկել»։

Ժամանակակից տանկը ցամաքային զորքերի գլխավոր հարվածային ուժն է։
Արցախյան ազատամարտի օրերին տանկը օգտագործվեց հայկական զինված ուժերի զարգացմանը, ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ: Սկզբում լավագույն դեպքում մեկ-երկու միավոր էր ամեն շրջանում լինում, հետո սկսվեց տանկերի կիրառումը դասական եղանակով: Այդ օրերի մեր տանկիստների սխրանքներն է հավերժացնում Շուշիի մոտ տեղադրված տանկի հուշարձանը: Հայկական կանոնավոր բանակի ստեղծմանն ու կայացմանը զուգահեռ սկսվեց տանկային ստորաբաժանումների, ուսումնական կենտրոնների ստեղծումը:

Սահմանային հենակետի դիրքերից մեկի նկատմամբ ոտնձգություն կատարած թշնամուն վնասազերծելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 6-ին պարգեւատրեց երեք զինծառայողի: Գումարտակի հրամանատար մայոր Գ.Գրիգորյանն արժանացավ «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Տ.Գեղամյանը՝ «Անդրանիկ Օզանյան», իսկ պայմանագրային զինծառայող շարքային Ս.Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագրեր Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին. Դավիթ Էդգարի Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին: 1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1997թ.` Մոսկվայի ռազմադիվանագիտական ակադեմիան: 1992-1994թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, ՀՀ զինված ուժերում է 1994 թվականից: 2007 թվականից […]