Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորուման ենթակա զորամասերում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ: Զինծառայողները մասնակցեցին նաև Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում անցկացված միջոցառումներին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է մամուլի ասուլիս:

ԻՆՉՊԵՍ ՇԱՂԿԱՊԵԼ ԲՈՒՀԱԿԱՆ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԱՊԱԳԱ ՍՊԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման է ներկայացրել «Պատիվ ունեմ» նոր ծրագիրը, որի նպատակն է շաղկապել բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ:

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության ու գիտության նախարարության համատեղ կազմակերպած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ԱՄՓՈՓՈՒՄ

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքների ամփոփում, որին մասնակցում էին զորամիավորման ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարներն ու վարչակազմը: