Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՆՇԱՁՈՂԸ

Մենք պիտի ձեւավորենք այնպիսի համակարգ, որտեղ սուբյեկտիվիզմի գործոնը կմղվի հետին պլան, եւ համակարգը ինքը կթելադրի գործելաոճ եւ սկզբունքներ։ Պրոտեկցիոնիզմը բնորոշ է բոլոր երկրներին՝ տարբեր չափի դրսեւորումներով։ Այն նվազեցնելու միակ ճանապարհը բիզնես-աշխատաոճի եւ բիզնես-հոգեբանության ներդրումն է համակարգում։ Հասարակությունն այսօր պահանջում է, որ իր վճարած հարկերի հաշվին ձեւավորված բյուջեն իրացնող կառույցը աշխատի առավելագույն արդյունավետությամբ։ Կառույցի ղեկավարներին ներկայացված են հստակ պահանջներ։ Ղեկավարը այդ պահանջները չի կարող բավարարել թույլ կադրերով եւ կձախողվի։ Պարզապես պիտի ղեկավարն այլընտրանք չունենա, պիտի ստիպված լինի տեղ տալ պրոֆեսիոնալներին, ունակներին, աշխատասերներին։ Պրոտեկցիոնիզմը պիտի դրսեւորվի գոնե երկու լավ կադրերի մրցակցության ժամանակ, ոչ թե լավի եւ վատի։

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԶՍՊԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿՆ Է

1918թ. հունվարի վերջին, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը լքել է Կովկասյան ճակատը, թուրքերը խախտեցին 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարի պայմանները եւ անցան հարձակման՝ հույս ունենալով կրկին գրավել Արեւմտյան Հայաստանը եւ Կովկասը։ Թուրքական զորաբանակին դիմակայող միակ ռեալ ուժը հայկական բանակային կորպուսի զորամասերն ու ստորաբաժանումներն էին, որոնք ստեղծվել էին դեռեւս 1917թ. վերջին, երբ ռուսական զորքերը լքեցին կովկասյան ճակատը։ Կորպուսի հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Նազարբեկյանը, շտաբի պետը՝ գեներալ Վիշինսկին, կոմիսարը՝ Դրաստամատ Կանայանը՝ Դրոն։

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ԷՋԸ

Անկախ պետականության երազանքը դարեր շարունակ բորբոքել է հայության բազմաթիվ սերունդների միտքն ու երեւակայությունը, ջերմացրել հոգին։ Աշխարհասփյուռ հայության զավակների շուրթերին «Ազատ, անկախ Հայաստան» բառակապակցությունը հնչել է որպես կախարդական խոսք, սրբազան երդում, աստվածաշնչյան պատգամ։ Հայության բազմաթիվ սերունդներ օտարության մեջ ապրել, դիմացել, պայքարել են այդ նվիրական երազանքով։ Նորջուղայեցի Շահամիր Շահամիրյանը իր երազանքին միս ու արյուն է տվել՝ երկնելով հայոց առաջին սահմանադրությունը՝ «Որոգայթ փառացը»։

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ» ՄԻՆՉԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Եւ այսպես, Ադրբեջանը «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում զբաղեցրեց առաջին տեղը: Իհարկե, կարելի է ասել, որ դա անվերապահ հաղթանակ չէր, եւ Ադրբեջանի նավթադոլարները որոշակի դեր խաղացին այն նվաճելու գործում, մանավանդ որ նախադեպը կա. դեռ 1968թ. Իսպանիայի բռնապետ Ֆրանկոն իր երկրի վարկանիշը բարձրացնելու համար կազմակերպեց «Եվրատեսիլի» իսպանուհի մասնակից Մասիելի հաղթանակը: Իսպանացի չինովնիկներն այցելել էին մրցույթի մասնակից երկրներ եւ գնել ժյուրիի անդամների ձայները (այն ժամանակ ամեն երկրում ժյուրի կար՝ SMS-քվեարկության փոխարեն):

Մոտ ժամանակներում ՌԴ ռազմական օկրուգների ՀՕՊ զորքերի մարտական հնարավորությունները կավելանան 40%-ով: Այս մասին հայտարարել է ՌԴ Ցամաքային զորքերի ՀՕՊ-ի պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Լեոնովը` նշելով, որ 2011թ. պետական պաշտպանական պատվերի շրջանակում ձեռք կբերվի ավելի քան 400 միավոր հրթիռահրետանային սպառազինություն, կարդիականացվի 100 միավորը:

Ռուսական «Սուխոյ» ընկերության փորձարկող-օդաչու Սերգեյ Բոգդանին շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում` «Су-35»-ի և 5-րդ սերնդի ռուսական հեռանկարային կործանիչի փորձարկումների համար: Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` բարձր գնահատելով օդաչուի ներդրումը ռուսական մարտական ավիացիայի զարգացման գործում:

Իսրայելի պաշտպանության նախարարությունում անհանգստանում են, որ այս տարվա սեպտեմբերին Պաղեստինի պետության անկախության միակողմանի հռչակման դեպքում շատ երկրներ կարող են հրաժարվել իսրայելական զենքից:
Անցած երկու տարիներին Իսրայելը ռազմական տեխնիկայի և սպառազինության արտահանման ծավալով աշխարհում 4-րդն էր. նրա ռազմական արտադրանքի արտահանման ծավալը կազմում էր տարեկան 7.5 մլրդ դոլար: