Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԿՍՏԻՊԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ

2016 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի նախագահը այցելել էր հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորում եւ անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանը նշել էր, որ գնդապետ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման ծանրակշիռ փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է ՀՀ Վետերանների միավորում, որտեղ հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: Վիգեն Սարգսյանը շնորհավորել է վետերաններին Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով և շեշտել է, որ թեև օրը ներառված չէ պետական տոնացույցում, բայցեւայնպես Հայաստանում ևս շարունակում են փետրվարի 23-ին շնորհավորել միմյանց և մաղթել խաղաղություն:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին։

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ՀՀ-ՈՒՄ ԿԽՄԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ 2017Թ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸ

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, ՊՆ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը: Հայկական երկու hանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաեւ ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: