Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԸ

Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վերաբերել է զինված ուժերում 2018թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքներին: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ-Ի և ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ,  գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին: Այցի նպատակն էր փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Քննարկմանը  մասնակցել է ՀՀ […]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչներին՝ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Թումո-Բանակ» ծրագրի հեռանկարները։

ԱՄՆ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հրավերով շարունակվում է ԱՄՆ և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչների այցը Հայաստանի Հանրապետություն: Խմբի անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը:

ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ

«Ոնց է երեւում, որ սովոր է վերելքներ հաղթահարելուն»,- ասում եմ մեր լուսանկարիչ Արեգին՝ նայելով, թե հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Ասքանազ Հակոբյանը դեպի դիրք բարձրացող զառիթափ արահետը ինչ հեշտությամբ է հաղթահարում` հազիվ դիպչելով ժայռակերտ աստիճաններին:

Մռավ լեռան ստորոտին, Թարթառ գետի ձախ ափին է ծվարած սահմանամերձ- սահմանապահ Մատաղիսը: Խորհրդային տարիներին, հայտնի էր կաուչուկի, լուցկու, մանրահատակի, հացի գործարաններով: Մատաղիսի դպրոց ուսանելու էին գալիս անգամ շրջակա գյուղերից:

Մռավ լեռան ստորոտին, Թարթառ գետի ձախ ափին է ծվարած սահմանամերձ- սահմանապահ Մատաղիսը: Խորհրդային տարիներին, հայտնի էր կաուչուկի, լուցկու, մանրահատակի, հացի գործարաններով: Մատաղիսի դպրոց ուսանելու էին գալիս անգամ շրջակա գյուղերից:

ՌԴ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: